Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ


Ան­շարժ գույ­քի շու­կան անկ­ման մեջ է, այնինչ զբաղ­ված են գույ­քա­հար­կը բարձ­րաց­նե­լով. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Համավարակն ազդել է տնտեսության բոլոր ճյուղերի վրա։ Անմասն չի մնացել նաև անշարժ գույքի շուկան։ Զգալիորեն նվազել են առքուվաճառքի գործարքները։ Այս տարվա ապրիլին շուրջ 82 տոկոսով պակաս գործարք է իրականացվել, քան 2019-ի նույն ժամանակահատվածում:

Եվ չնայած մայիսը ապրիլի փլուզումից հետո որոշ չափով վերականգնման միտումներ է ցույց տալիս, սակայն անշարժ գույքի շուկայում առկա միտումները դեռևս շատ հեռու են անցյալ տարվա ցուցանիշներին հասնելուց։ Անշարժ գույքի շուկան իրականում արտացոլում է այն իրողությունն, ինչ իրականում տեղի է ունենում ողջ տնտեսության մեջ։

Առուվաճառքի գործարքների եռամսյա անընդմեջ կրճատումից հետո անշարժ գույքի, մասնավորապես՝ բնակարանների գները սկսել են նվազել։ Պաշտոնական տվյալներով, մայիսին Հայաստանում շուրջ 57 տոկոսով ավելի քիչ բնակարան է վաճառվել։

Պետք է հաշվի առնել, որ համավարակի արդյունքում սկսված ճգնաժամը մեծ հարված է հասցրել տնտեսությանը, բնակչության գնողունակության անկում է տեղի ունեցել, ինչի արդյունքում էլ նվազել է նաև բնակարան կամ անշարժ գույք ձեռք բերելու պահանջարկը։ Եվ սրանով է պայմանավորված, որ գործարքների նվազեցման ֆոնին բնակարանների նախկին գները չեն կարող պահպանվել։

Ապրիլի նկատմամբ բնակարանների գները մայրաքաղաքում նվազել են 1 տոկոսով։ Մարզերում բնակարանների գնանկումը կազմել է միջին հաշվով 0,7 տոկոս։ 

Կանխատեսվում է, որ անշարժ գույքի շուկայում անկումային տրամադրությունները երկար կպահպանվեն հատկապես այն պայմաններում, երբ ճգնաժամի թուլացման միտումներ չեն նկատվում։

Իսկ թե ինչո՞ւ անշարժ գույքի շուկան այսքան զգայուն արձագանքեց ճգնաժամային իրավիճակին, մասնագետները կարծում են, որ դա պայմանավորված էր բնակարանների գների արհեստական բարձրացումների կամ ուռճացման հետ, որի արդյունքում շուկայում փուչիկ էր ձևավորվել։ Եվ նույնիսկ ճգնաժամի սկզբնական փուլում փորձեր կատարվեցին պահել ուռճացված գները, մինչև որ դրանք սկսեցին փլուզվել։

Եվ երբ անշարժ գույքի շուկան անկման մեջ է գտնվում, ապա սա բացասական է անդրադառնում շինարարության ոլորտի, մասնավորապես բնակարանաշինության վրա։ Այս ոլորտը կանգնելու է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ, քանի որ բնակարանների գների նվազեցման արդյունքում նրանց վրա լրացուցիչ ֆինանսական բեռ է ընկնում։

Եվ շինարարական շատ ընկերություններ չեն կարողանա նոր ֆինանսական միջոցներ ներգրավել շինարարությունը շարունակելու և հաճախորդների նկատմամբ իրենց պարտավորությունները կատարելու համար։ Իսկ բնակչության եկամուտների անկման պարագայում գնորդները խնդիրներ են ունենալու վարկային պարտավորությունների կատարման տեսանկյունից:

Այդպիսով, շինարարական ոլորտը խորը անկման մեջ կարող է հայտնվել, ուստի շինարարական ընկերություններն իրենց գործունեությունը շարունակելու համար կառավարության աջակցության կարիքը կարող են ունենալ։ Դրա համար շատ եվրոպական երկրներում արդեն իսկ քննարկվում են շինարարական ոլորտը սուբսիդավորելու ծրագրեր։

Ստացվում է, որ տնտեսական հեղափոխության հիմնական ձեռքբերումներից մեկը, որ վարչապետ Փաշինյանը համարում էր բնակարաններ ձեռք բերելու հետ կապված պահանջարկի աճը և գների բարձրացումը, շատ կարճ ժամանակի ընթացքում ընկավ ջուրը։

Եվ այս պայմաններում կառավարությունը պետք է մտածի, թե ինչպես կարող է խրախուսել բնակարանների ձեռքբերումը, ինչ արտոնյալ ընթացակարգեր և ձեռնտու հիպոթեկային վարկեր կարող են նախատեսվել անշարժ գույքի շուկան ակտիվացնելու համար։ Բայց տարօրինակ է, որ իշխանություններն այս հարցերով զբաղվելու փոխարեն զբաղված են գույքահարկը մի քանի անգամ բարձրացնելու նախաձեռնությամբ, որը դրական չի անդրադառնա շուկայի վրա։ Շատ մեղմ ասած...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»