Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին


Կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ժո­ղովր­դա­վա­րա­կան տար­րե­րը խարխլ­վում են. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժողովրդավարական համակարգը նախատեսում է իշխանության թևերի միջև հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների առկայություն, որքան էլ վարչապետին նյարդայնացնում է այս դասական ձևակերպումը, ինչը չթաքցրեց երեկ ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում: Սակայն Փաշինյանը, ուզի թե չուզի, սա պարզ քաղաքագիտական կանոն է՝ բնորոշ ժողովրդավարությանը: Եթե այս իշխանությունները չեն ուզում գնալ այդ ճանապարհով, այլ հարց է, սակայն իրականության մեջ պետք է տեղի ունենա իշխանության ապակենտրոնացում, որտեղ օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունները միմյանց փոխլրացնող և հավասարակշռող ֆունկցիա պետք է կատարեն։

Հայաստանում տարիներ շարունակ խոսվում է կառավարման համակարգում ժողովրդավարական մեխանիզմները զարգացնելու մասին, սակայն այդ մասին հայտարարությունների մեծ մասն այդպես էլ իրականություն չի դառնում։ Դրան զուգահեռ գրանցվում են նաև դեպքեր, երբ այնպիսի նախաձեռնություններ են առաջ քաշվում, որոնք ոչ միայն չեն բխում ժողովրդավարության տրամաբանությունից, այլև իշխանության գերկենտրոնացում են նախատեսում։

Այսպես, օրինակ՝ 2018 թվականի մայիսի 1-ին, երբ ԱԺ-ում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը, վերջինս հայտարարում էր, թե երկրում օրենսդրության առումով սուպերվարչապետական համակարգ է ստեղծվել, և ինքը հանձնառու է համարում իրեն այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում։ 

Սակայն ամենաուշագրավն այն է, որ այն ժամանակ վարչապետի թեկնածու Փաշինյանը նունիսկ ակնարկում էր, թե վարչապետին վերապահված լիազորություններից պետք է բաշխվի նաև նախագահական ինստիտուտին, քանի որ նրան վերապահվել է օֆիսային աշխատողի կարգավիճակ, ինչն ուղղակի հարվածում է պետության հեղինակությանը։

Բայց վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի՝ սուպերվարչապետական համակարգը վերացնելու հանձնառությունն այդպես էլ անցավ պատմության գիրկը։ Դրա փոխարեն Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում չի բավարարվում վարչապետի պաշտոնի համար նախատեսված՝ առանց այն էլ չափազանց շատ լիազորություններով, դրա համար էլ ձգտում է ավելի ընդլայնել իր ազդեցության շրջանակը՝ ձեռք գցելով նոր իշխանական լծակներ։

Ինչ վերաբերում է օրենսդիր մարմնին, ապա Ազգային ժողովում իշխանական խմբակցությունը Փաշինյանի համար վերահսկելի պահվածք է դրսևորում, ավելին՝ իբր միասնականության ցույցերի ֆոնին այնքան են ոգևորվել, որ նմանվել են ԽՄԿԿ-ին՝ իր համագումարներով: 

Սակայն պառլամենտի նկատմամբ տոտալ վերահսկողություն ապահովելու համար պետք է իշխանությունների համար կանխատեսելի լինի նաև ընդդիմությունը, դրա համար էլ ԲՀԿ-ն վերջին շրջանում տարբեր ճնշումների է ենթարկվում և դարձել է քրեական գործերի հարուցման թիրախ։

 

Միևնույն ժամանակ Փաշինյանին անհանգստացնում է նաև այն, որ գործադիր և օրենսդիր իշխանություներին հակակշռելու մեծ պոտենցիալ ունի դատական իշխանությունը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը կարող է վիճարկել օրենսդիր և գործադիր իշխանությունների գործողությունների և ընդունած որոշումների սահմանադրականության հարցը։

Դրա համար էլ ՍԴ դատավորների կազմը փոխելու նպատակով իշխանությունները տարբեր ուղիներ են փնտրում, իսկ դրան հասնելու ճանապարհին փորձում են այնպես անել, որ այդ նախաձեռնության սահմանադրականության հարցը ՍԴ-ն չքննարկի։

Եվ պատահական չէ, որ սահմանադրական իրավունքի մասնագետները նշում են, թե իշխանությունները առաջ են շարժվում հակասահմանադրական ճանապարհով։

Սա քիչ չէ, հիմա էլ սահմանափակվում են նախագահի ինստիտուտի լիազորությունները։ Դրա մասին է վկայում այն, որ նախագահն ինքն իր ձեռքով ստորագրել է ՀՀ նախագահի լիազորությունները սահմանափակող օրենքը, համաձայն որի՝ Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ուղարկվի նախագահի ստորագրմանը։

Փաստորեն Փաշինյանը, եթե պետության համար հեղինակության հարց էր համարում, որ ՀՀ նախագահի ինստիտուտը դուրս գա օֆիսային աշխատողի կարգավիճակից, հիմա այդ ինստիտուտի լիազորություններն ավելի է սահմանափակում։ Կարճ ասած՝ իշխանությունների գործողությունների արդյունքում կառավարման համակարգի ժողովրդավարական տարրերը խարխլվում են, և տպավորություն է առաջանում, թե Հայաստանը շարժվում է դեպի հեղափոխական դիկտատուրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»