Ինտրիգային Արցախ. «լրիվ ուրիշ» պատկեր է ստացվում. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի համատեղ պաշտոնավարումից դեռ 1-2 ամիս է անցել, սակայն նրանց մի շարք հրապարակային հայտարարություններում ակնհայտ հակասություններ են նկատվում:
Հակասությունները մասնավորաբար նկատելի են Արցախի հարցի մանդատային լուծումից մինչև զինված ուժերի հետ կապված հարցերում, որոնց առնչությամբ նաև ՀՀ-ի հետ են խնդիրներ նկատվում: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իր վերջին հայտարարությունից հետո Սամվել Բաբայանին հիշեցրել են, որ նա պարտավոր է իր դիրքորոշումները համաձայնեցնել Արցախի նախագահի պաշտոնական տեսակետի հետ, այլապես «լրիվ ուրիշ» պատկեր է ստացվում։
Դրան ի պատասխան՝ Բաբայանը քմծիծաղով ասել է, որ բոլորն իրեն պետք է հարմարվեն, որովհետև իր չափ փորձ և անցած ճանապարհ իշխանության վերնախավում ոչ ոք չունի, ավելին՝ ինքը գիտի, թե ինչ է անում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ Արցախի ներսում նոր հակասություններ թույլ չտալու համար Հայաստանի իշխանությունները կրկին միջամտեն ներարցախյան զարգացումներին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում