ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈՒԼԻՍԻ). Ընդունվել է ՀՀ պետական օրհներգը
ОбществоՏՈՆԵՐ
Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ Դատախազության աշխատողների օր, Բուրունդի և Ռուանդա՝ Անկախության օր, Բուլղարիա՝ Ջուլայի երիտասարդական տոն, Գանա՝ Հանրապետության օր, Կանադա՝ Կանադայի օր, Ղըրղըզստան և Մոլդովա՝ Հարկային աշխատողների օր, Չինաստան՝ Կոմունիստական կուսակցության հիմնադրման օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Սոմալի՝ Միության օր, Թուրքիա՝ Ռազմա-ծովային ուժերի օր, Ուկրաինա՝ Ճարտարապետների օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1938 –ծնվել է արգենտինահայ կոմպոզիտոր, դաշնակահարուհի և դիրիժոր Ալիսիա Թերզյանը։
1938– ծնվել է հայագետ, թարգմանիչ Արշակ Մադոյանը։ 1948 –ծնվել է քանդակագործ Նորայր Կարգանյանը։
1962– ծնվել է Հայաստանի և Արցախի ռազմական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
1989 –վախճանվել է գրականագետ, թատերագետ, գրող, բառարանագիր Գառնիկ Ստեփանյանը։
1991– ընդունվել է Հայաստանի պետական օրհներգը՝ «Մեր հայրենիքը»։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սինգապուրի հետ։
2003- Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ: Մայրաքաղաքի նոր քաղաքապետ է նշանակվել Երվանդ Զախարյանը:
2004-Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում պայթել է 9,5 տոննա պարունակությամբ ծծմբական թթվի տարողությունը: Պայթյունի հետևանքով զոհվել է 44-ամյա փականագործ, իսկ ՋԷԿ-ի ևս 7 աշխատակից տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել:
2005- «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) հոլդինգը տարածել է իր ֆինանսական հաշվետվությունը, որում նշվել է, որ խմբի մաս կազմող «Ինտերէներգո» ընկերությունը 73 միլիոն դոլարով ձեռք է բերել «Հայաստանի բաշխիչ ցանցերը»:
2012- «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված զինվորական երեք բժիշկներից մեկը՝ 35-ամյա Վահե Ավետյանը, վախճանվել է։
2016- Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է օրենք, որով քրեականացվել է մարդկության դեմ գործած և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքումը։
-Գյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը:
2017- «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» ԼՂ նախագահի պաշտոնում առաջադրել է Բակո Սահակյանի թեկնածությունը:
ԱՇԽԱՐՀ
69 -Տիբերիոս Հուլիոս Ալեքսանդրը Ալեքսանդրիայում գտնվող իր հռոմեական լեգեոններին հրամայել է հավատարմության երդում տալ Վեսպասիանին՝ որպես կայսր։ 1097 -Դոլիլեի ճակատամարտում խաչակիրները հաղթել են Կիլիջ-Ասլանի սելջուկական բանակին։
1520 -Էռնան Կորտեսի ղեկավարած կոնկիստադորները գիշերային պայքարից հետո մարտով լքել են Տենոչտիտլանը։
1643 -Վեստմինստերյան աբբայությունում սկսվել է Վեստմինստերյան գագաթաժողովը, որը ռեֆորմի է ենթարկել անգլիական եկեղեցին։
1646 –ծնվել է գերմանացի մաթեմատիկոս և փիլիսոփա Գոթֆրիդ Լայբնիցը։
1798 -գեներալ Բոնապարտը, դուրս գալով Տուլոնից, ափ է իջել Եգիպտոսում և գրավել այն հաջորդ օրը։
1804 – ծնվել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը։
1813 -անգլիական խորհրդարանը չեղարկել է Օստ-հնդկական ընկերության Հնդկաստանի հետ առևտրի մոնոպոլիան։
1837 -Անգլիայում և Ուելսում ստեղծվել է ծննդյան, ամուսնությունների և մահերի գրանցման համակարգ։
1863 -ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հարավի և Հյուսիս միջև տեղի ունեցած ամենակարևոր ճակատամարտը՝ Գիտտիսբերգի ճակատամարտը։
1867– Կանադան հռչակել է իր անկախությունը։
1877 -սկսվել է թենիսի Ուիմբլդոնյան առաջին մրցաշարը տղամարդկանց միջև, որի հաղթող է դարձել Սպենսեր Գորը։
1890 -Անգլիան և Գերմանիան բաժանել են ազդեցության գոտիները Աֆրիկայում։
1892 –ծնվել է ամերիկացի գրող Ջեյմս Քեյնը։
1904-տեղի է ունեցել Օլիմպիական երրորդ խաղերի բացումը Սենթ Լուիսում (Միսուրի նահանգ, ԱՄՆ)։
1908 - SOS-ը դարձել է աղետի միջազգային ազդանշան։
1911-լեհ բիոքիմիկ Կազեմիր Ֆունկը առաջին անգամ օգտագործել է «վիտամին» բառը։
1921 - Շանհայում ստեղծվել է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը։
1941 -բացվել է Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանը։
1961 – ծնվել է Ուելսի արքայադուստր Դիաննան։
1962 - Բուրունդին և Ռուանդան անկախանում են Բելգիայից։
1969 -աշխարհում առաջին անգամ Դանիայում թույլատրվել է պոռնոգրաֆիկ արտադրանքի լույս ընծայումը և տարածումը։
1997 – Հոնկոնգը դարձել է Չինաստանի մաս։
2002-սպանվել է ռուս շանսոն երգիչ Միխայիլ Կրուգը։
2004 –վախճանվել է ամերիկացի դերասան Մարլոն Բրանդոն։
2013 - Խորվաթիան դարձել է Եվրամիության 28-րդ անդամը։