Թեկնածուների հարցում ընտրությունը մեծ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Չնայած Սահմանադրական դատարանի դատավորների հարցում դեռ մեծ անորոշություններ կան, սակայն իշխանություններն ինտենսիվ «քասթինգ» են իրականացնում: Բայց այս հարցում իշխանության ներսում այնքան էլ ամեն ինչ հարթ ու անցնցում չի անցնում։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս քննարկումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է իրեն ներկայացված ցուցակից՝ համարելով, որ դրանց մեջ շատ են պոպուլիստներն ու նախկին իշխանությունների հետ ասոցացվող անձինք։ 

Ցավոք, մեր աղբյուրը չի նշում՝ խոսքը միայն կառավարությա՞ն, թե՞ նաև մյուս երկու ինստիտուտների կողմից ներկայացվելիք թեկնածուների մասին է: 

Մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանն անգամ որոշակիորեն ընդդիմացել է իր նախկին գործընկեր Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության առումով, նշել, թե Ջհանգիրյանը բավականին քաղաքականացված է, ՍԴ դատավոր ընտրվելու համար մեծ տարիք ունի, սակայն ավելի ուշ տեղի է տվել, քանի որ, ըստ օդում կախված լուրերի, Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

Ի դեպ, մեր աղբյուրը փոխանցել է նաև մի ուշագրավ փաստ, համաձայն որի, Գագիկ Ջհանգիրյանի համար ի սկզբանե այլ աշխատանք է նախատեսած եղել. նախնական քննարկվել է Ջհանգիրյանին եվրոպական երկրներից մեկում դեսպան նշանակելու տարբերակը, սակայն այս թեման, կարծես, «ջրվել» է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը Լուկաշենկոն պատմել է Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիների վերաբերյալ Պուտինից ստացած նամակի մասին Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են Պաշտպանության նախարարությունը մեկ անձից 8 միլիոն դրամի գնում է կատարել.168.am Գյումրիից և Երեւանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի․ դեսպանատուն Ահազանգ է ստացվել, որ 14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց Բեյրութում տեղի ունեցած սարսափելի աղետից հետո հրաժարական եմ տալիս. Լիբանանի տեղեկատվության նախարար 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը Ի՞նչ չվերթներ են սպասվում օգոստոսի 10-18ին. մանրամասներ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 5189 դեպք Ուշադրություն. Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով, եթե… Բեյրութում ցուցարարները գրոհել են 4 նախարարությունների շենքեր Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության կասկածանքով 27-ամյա հայ երիտասարդ է ձերբակալվել. Վրաստանի ՆԳՆ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Խղճուկ աշխատավարձիս 1/3-ի չափով տուգանք նշանակելն ինձ գցեց խորը հոգեբանական շոկի մեջ. ԵՊՀ դասախոս Հայաստանում պաղպաղակի արտադրությունը նվազել է Սեպտեմբերի 1-ից դպրոցները կբացվեն, բայց կգործեն հետևյալ կանոնները. նոր որոշում Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան
website by Sargssyan