Ինչպե՞ս «հաջողացրեցինք» այսքան ընկնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին անընդհատ տեղեկություններ են հրապարակվում նաև այս կամ այն քաղաքական գործչի, պատգամավորի կամ պաշտոնյայի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: Աշխարհն իրար խառնած այս հիվանդությունից ոչ ոք ապահովագրված չէ:

Սակայն ոչ պակաս մտահոգիչ է այն արձագանքը, որ մեր հասարակության որոշ շերտեր տալիս են նման տեղեկություններին: 

Քիչ չեն այնպիսի մեկնաբանությունները, որոնց իմաստն այն է, թե «լավ է եղել», «տա Աստված, կորոնավիրուսը հաղթի» և այլն: Այսքան անմարդկային, չար, տմարդի ու անուղեղ վերաբերմունքը ե՞րբ խորացավ մեր հասարակության մեջ, ինչպե՞ս կարողացանք այսքան «ցավին անտարբեր» դառնալ, ուրիշի հիվանդությամբ, ցավով, վշտով ուրախանալ, ինչո՞ւ «հաջողացրեցինք» այսքան ընկնել: Սրանք հարցեր են, որ միանշանակ պատասխան չունեն: Այնպես չէ, որ մեկ-երկու օրում դարձանք այսպիսին: 

Բոլոր ժամանակներում էլ այդպիսիք եղել են մեր հասարակության մեջ, երբ որևէ մեկի հարազատի մահվան լուրի ներքո կարող են գրել «տարոսն ուրիշին», երբ կարող են անպարկեշտ արտահայտություններ տալ որևէ մեկի տանը, ասենք, թոռնիկ ծնվելու առթիվ: 

Սակայն հանուն արդարության պիտի նշենք, որ չարության, ատելության, նողկալիորեն հակամարդության դոզան գնալով ավելանում է: Չենք ուզում հավատալ, որ նման մեկնաբանությունները կազմակերպված են: 

Բայց պիտի ընդունենք, որ վատ օրինակը վարակիչ է: Այնպես որ, հատկապես հանրային դեմքերը պետք է չափազանց զգույշ լինեն իրենց արտաբերած ամեն մի բառի, ամեն մի մտքի առումով, քանզի նույնիսկ արտաքուստ անմեղ թվացող մի ձևակերպում կարող է հանրային այլ «մեսիջ» դառնալ: Առողջություն բոլորին: Նաև՝ բարություն ու խելամտություն... 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը Լուկաշենկոն պատմել է Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիների վերաբերյալ Պուտինից ստացած նամակի մասին Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են Պաշտպանության նախարարությունը մեկ անձից 8 միլիոն դրամի գնում է կատարել.168.am Գյումրիից և Երեւանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի․ դեսպանատուն Ահազանգ է ստացվել, որ 14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց Բեյրութում տեղի ունեցած սարսափելի աղետից հետո հրաժարական եմ տալիս. Լիբանանի տեղեկատվության նախարար 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը Ի՞նչ չվերթներ են սպասվում օգոստոսի 10-18ին. մանրամասներ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 5189 դեպք Ուշադրություն. Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով, եթե… Բեյրութում ցուցարարները գրոհել են 4 նախարարությունների շենքեր Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության կասկածանքով 27-ամյա հայ երիտասարդ է ձերբակալվել. Վրաստանի ՆԳՆ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Խղճուկ աշխատավարձիս 1/3-ի չափով տուգանք նշանակելն ինձ գցեց խորը հոգեբանական շոկի մեջ. ԵՊՀ դասախոս Հայաստանում պաղպաղակի արտադրությունը նվազել է Սեպտեմբերի 1-ից դպրոցները կբացվեն, բայց կգործեն հետևյալ կանոնները. նոր որոշում Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան
website by Sargssyan