«Չարին պետք է հաղթել դիմացը հայելի պահելով»․ Լուիզա Ներսիսյանի կյանքի սկզբունքները
LifestyleԴերասանուհի Լուիզա Ներսիսյանը Blognews.am-ի հետ կիսվել է իր կյանքի սկզբունքներով, հաջողության գաղտնիքներով և պատմել իր վախերի մասին:
Ես չեմ վստահում, փորձում եմ հասկանալ, ստուգում եմ, նոր եմ վստահում:
Ես չեմ վստահում, փորձում եմ հասկանալ, ստուգում եմ, նոր եմ վստահում:
Երբ մտքերը բացասական են, պետք է փոխել դիտակետը, որով նայում ես խնդրին:
Այս կյանքում կարևորը անկարևոր է, ցավոք:
Ես ինձ լիարժեք եմ զգում, երբ լիարժեք եմ զգում:
Թատրոնը մի աշխարհ է, որը բացահայտելուց հետո սկսում ես ապրել ու հաճույք ստանալ:
Ես վախենում եմ անվախներից, տգիտությունից, անինքնասերներից և թունավոր մոծակներից:
Հաջողության հասնելու համար ես միշտ ամեն բան սիրով եմ անում, զիջողությունների եմ գնում, կռիվ եմ տալիս ինքս ինձ հետ և ինքս ինձ լճացման տանող հարմարավետության հետ:
Դրական լիցքեր եմ ստանում բացասական երևույթներից:
Պետք չէ վախենալ վախերից, դրանք մեզ օգնության են գալիս մեզ հասկանալու համար:
Իմ սիրելի ֆիլմերը՝ «Լոբստեր», «Ջենտլմենները», «Պիկասոյի արկածները», «Ուոլ սթրիթի գայլը», «Պլատֆորմ»:
Չկա այնպիսի բան, որը ես չեմ ընդունում, ընդունում եմ և փորձում եմ հասկանալ:
Իսկական դերասանը պետք է լինի իսկական:
Ես ինձ համարում եմ մարդ, բայց ոչ մեծատառով, ուղղակի մարդ:
Ես չունեմ օրենքներ, քանի որ խիղճ ունեմ:
Եթե չլինեի դերասանուհի․․․ Կլինեի. եկեք «եթե»-ներով չխոսենք:
Խաղաղությունն ինձ համար անդորրը չէ, պայքարն է:
Ինձ նյարդայնացնում է նյարդայնանալս:
Ուժեղ կողմ չունեմ, բալանսավորված է:
Գեղեցիկ հոգի՞, թե՞ արտաքին։ Դրանք միասին են, առանձին չեմ դիտարկում:
Ժամանակը քիչ չէ, անխնա ու անիմաստ ենք օգտագործում, քիչ է թվում:
Չարին պետք է հաղթել դիմացը հայելի պահելով:
Այն հարցը, որ ինձ հուզում է, հուզվում եմ: