Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշնա­ման­քով.գործ­նա­կան հար­թու­թյունն իր տե­ղը զի­ջել է ան­բո­վան­դակ խո­սակ­ցու­թյուն­նե­րին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ Հայաստանում քաղաքական մշակույթը ցածր մակարդակի է, նորություն չէ։ Եվ որպեսզի մեր երկրում կայանա այնպիսի քաղաքական մշակույթ, որը կարելի է սահմանել որպես արժեքների, վարքի կանոնների, գաղափարների և մի շարք այլ հատկանիշների համալիր, կամք և ժամանակ է հարկավոր։ 

Սակայն Հայաստանի քաղաքական դաշտի պարադոքսալությունը պայմանավորված է նրանով, որ փոխանակ մեր երկրում քաղաքական մշակույթն ընթանա առաջընթացի ու կայացման ճանապարհով, երկու տարի շարունակ հետընթաց է ապրում։

 Իսկ ինչպե՞ս է պատահում, որ մեզանում քաղաքականությունն իջնում է շրիշակից էլ ցածր մակարդակի, ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի միջև ձևավորվում է բացահայտ թշնամական մթնոլորտ, բացակայում են քաղաքական երկխոսության ձևաչափերը։

 Այս հարցի պատասխանը տալու համար պետք է հասկանալ դրա արմատները։ Քաղաքական դաշտում բացահայտ թշնամության ծիլերը բուսնեցին այն ժամանակ, երբ իշխանությունները իրենց պաշտոնավարումը կառուցեցին անցյալը փնովելու և դրա ֆոնին իրենց որպես «սպիտակ» ներկայացնելու, այլ ոչ թե ապագայի առաջընթացի տեսլականի և համախմբման հիմքի վրա։

Եվ եթե որևէ ուժ քաղաքական անցյալ ունի կամ, իշխանությունների պատկերացմամբ, կապված է նախկին իշխանությունների հետ, մերժելի է՝ անկախ նրանից, թե այդ քաղաքական միավորի տեսակետները և քննադատությունները որքանով են օգտակար պետության զարգացման տեսանկյունից, կամ այդ ուժը ինչ բազա ունի, որը կարող է ծառայեցվել երկրի զարգացման նպատակին։ 

Հենց այստեղից էլ սկսվեց քաղաքական դաշտում առաջացած երկփեղկումը։ Եվ պատահական չէ, որ քաղաքական բանավեճերն իջել են, այսպես ասած, ռազբորկաների մակարդակի։ Փոխանակ հանրությունը ականատես լինի տարբեր ծրագրերի և նախագծերի շուրջ բովանդակային և մասնագիտական բանավեճերի, դրա փոխարեն տեսնում է, թե ինչպես է քաղաքականության ոլորտն արատավորվում վիրավորանքներով, հայհոյանքներով, փոխադարձ մեղադրանքներով և սպառնալիքներով։ 

Գործնական հարթությունն, ըստ էության, իր տեղը զիջել է անբովանդակ խոսակցություններին կամ, այլ կերպ ասած, շատախոսությանը։ Եվ այնպիսի տպավորություն է առաջանում, թե որ քաղաքական ուժը ավելի շատ խոսեց, ուրեմն իրենց տեսակետներն ավելի ընդունելի են հանրության համար։

Այս առումով հատկանշական էր խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում 2019 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը։ 

Տրամաբանական կլիներ, որ վարչապետը երկրի թիվ մեկ ամբիոնի ընձեռած հնարավորությունն օգտագործեր խոսելու օրեցօր խորացող ճգնաժամից դուրս գալու իրենց ծրագրերի մասին, հանրությանը ներկայացներ, թե ինչ հետևություններ են արել անցյալի սխալներից և ինչպես են պատրաստվում առաջ շարժվել, բայց վարչապետը գրեթե իր ողջ ելույթը նվիրեց ընդդիմությանը քննադատելուն ու նրանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելուն։

Թերևս ելույթի նման բովանդակությունը պայմանավորված է նրանով, որ ծրագրային առումով Փաշինյանն ասելիք չուներ, քանի որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է արագ տեմպերով աճել՝ իր հետ բերելով բազմաթիվ այլ խնդիրներ, իսկ տնտեսությունը շարունակում է գահավիժել։

Եթե Փաշինյանը կարողանար «խել քը գլխին» թիմ ձևավորել, արդյունավետ ճգնաժամային կառավարում իրականացնել և առաջ եկած խնդիրներին հերթով լուծումներ տալ, ապա վարչապետը կարող էր ընդդիմության քննադատություններին այսքան ծայրահեղ ու ջղագրգիռ չանդրադառնալ՝ պիտակավորումներով, վիրավորանքներով, մատ թափ տալով։

Բայց երբ իշխանությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը, հակաճգնաժամային քաղաքականությունը և, ընդհանրապես, ինչ հնարավոր է ձախողել, ապա ընդդիմության ձայնն այստիճանաբար ավելի բարձր է լսվում և արձագանք գտնում հանրության շրջանում։ 

Այս դեպքում, երբ վարչապետն առարկայական ասելիք չունի, ստիպված է ապարդյուն փորձեր անել տարբեր մեթոդներով լռեցնելու ընդդիմախոսներին, իսկ միտինգային լեքսիկոնով փրկել խորտակվող վարկանիշը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Եղբայրս հենակետում հրազենից գլխի վնասվածք է ստացել, թոշակը կտրել են, դիմել ենք դատարան, հնարավո՞ր է վերականգնվի. Սևանի բնակիչը՝ վարչապետին Պարետատունը քննարկում է Հայաստան ժամանողների թեստավորումը հենց օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը Ե՞րբ և ո՞ր դեպքում կարելի է բողոքարկել պետական մարմնի կայացրած վարչական ակտը Ռուսաստանը մինչև տարեվերջ ՍՈւ–30ՍՄ2 և ՍՈւ-35Ս կործանիչների գնման պայմանագիր կկնքի Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց․ Մարուքյանը՝ Փաշինյանի վերջին հարցազրույցի մասին Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ մի շարք վայրերում «Արարատի մարզում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել». ԱՆ խոսնակ Բելառուս օպերային երգիչ Իլյա Սիլչուկովը հրաժարվել է Լուկաշենկոյի մրցանակից ՀՀ ԶՈՒ-ում ծառայող մեր աղջիկները (լուսանկարներ) Քննարկվում է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը Լավ լուր. այսօրվանից կարող եք անձնական ավտոմեքենաներում դիմակ չկրել Պաշտոնական. Վիլիանը ՝ Արսենալի ֆուտբոլիստ Գագիկ Ծառուկյանին սադրել հնարավոր չէ Նոր պաշտոնանյություն Ոստիկանությունում Վահե Էնֆիաջյանը շատ հարգված և պարկեշտ մարդ է. Արթուր Սարգսյան Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար «Զենքը պահում էին գլխներիս ու բերում այստեղ». Մինսկում սկսել են բաց թողնել ձերբակալվածներին (տեսանյութ) Վերսկսում են թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով Չորս օտարերկրացի է ձերբակալվել Վրաստանում. նրանք, շրջանցելով անցակետը, Վրաստան են մուտք գործել Հայաստանի տարածքից (տեսանյութ) Արթուր Վանեցյանը «Հայրենիք» կուսակցությունում ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել
website by Sargssyan