10 գործողություն, որը պետք է անել հղիություն պլանավորելու դեպքում. գործողություններ, որոնք հղիանալու շանսերը կմեծացնեն
LifestyleՑանկացած զույգ իր առանձնահատկություններն ունի: Յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես և երբ պլանավորել հղիությունը:
Եվ այսպես, ահա այն 10 գործողությունները, որոնք պետք է անել հղիությունը պլանավորելու համար։
Վերանայել կենսակերպը
Այս հարցում միայն դուք կարող եք ձեզ օգնել: Արդյոք չունե՞ք հիվանդություններ կամ ձեզ անհանգստացոնղ երևույթներ, որոնք կցանկանաք պարզել:
Առողջության մասին հոգ տարեք
Սա պետք է վերածեք հոբբիի: Տարին մեկ անգամ անպայման այցելեք բժշկի և ամբողջովին ստուգվեք: Անպայման արյունը ստուգեք ու տեսեք, թե ինչ վիտամինների պակասություն ունեք:
Բժշկական հետազոտություն անցեք
Ընդհանուր ստուգվեք գինեկոլոգի մոտ: Բժշկին հարցրեք ձեզ անհանգստացնող երևույթների մասին: Անպայման նշեք հիվանդությունների մասին:
Վիտամիններով հարուստ սննդակարգ ձևավորեք
Բացի բուն վիտամիններ ընդունելուց՝ օգտագործեք նաև այն բոլոր սննդամթերքներըր, որոնք պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ: Դրանք կարող են լինել թե՛ բանջարեղեն, թե՛ մրգեր:
Սննդակարգի մեջ ներառեք հղիների համար նախատեսված հատուկ սնունդ
Դրանք կարող են լինել ծովամթերքներ, կանաչեղեն, հավկիթ, ավոկադո, վիտամին B12, ցինկ, երկաթ, և այլն:
Փոփոխեք սննդակարգը
Ըստ բժիշկների՝ օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների վերամշակումը մի քանի ամիս է տևում: Սա հիանալի առիթ է հղիության ընթացքում առողջ սննդին նախապատվությունը տալու համար:
Շարժվեք
Վարժությունները, մարզումներն այնպես պետք է ընտրել, որ կարողանաք ամեն օր շարժվել, նույնիսկ հղիության ժամանակ:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ