Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք. Ստեփան Դանիելյան

Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք. պարզ է, որ այն օգտագործվում է իշխանության համար մղվող պայքարի համար որպես արտաքին ռեսուրս, սակայն դրա հնարավոր հետեւանքները չեն սահմանափակվի ներքաղաքական շրջանակներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ առիթով մի փոքրիկ պատմական էքսկուրս, ավելի հանգամանալից մեկ այլ առիթով կգրեմ։

Ուինստոն Չերչիլն անկեղծության պահին ասել էր, որ վերջին 400 տարիների ընթացքում Բրիտանիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակն այն էր, որ թույլ չտա Եվրոպայում առաջ գա որեւէ երկիր, որը կարողանա մրցակցել Բրիտանիայի հետ։ Խնդիրն Բրիտանիայի հեգոմոնիան ապահովելն էր։ Դրա ամերիկյան տրանսֆորմացիան Վուլֆովիցի դոկտրինն էր, արդեն աշխարհի մակարդակով՝ ոչ մի երկիր չպետք է կարողանա այնքան հզորանալ, որպեսզի կարողանա ձեռնոց նետել ԱՄՆ հեգեմոնիային եւ դրա համար ցանկացած միջոց թույլատրելի է՝ ցանկացած միջոց։

Հիմա նորից վերադառնանք Բրիտանիային։ 19-րդ դարի կեսերին Բրիտանիայի վարչապետը մի հետաքրքիր անձնավորություն էր՝ Հենրի Պալմերստոնը, որին են վերագրում Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում սկսված հեղափոխական շարժումների ստեղծումը, իմիջիայլոց, տիպական անվանումներով՝ Երիտասարդ Իտալիա, Երիտասարդ Մակեդոնիա, Երիտասարդ Սերբիա, Երիտթուրքեր եւ այլն։ Անգամ դրանց կանոննադրություններն էին տիպային։ Ի դեպ, Դաշնակցությունը նույնպես առաջացել է «Երիտասարդ Հայաստան» կոմիտեի վերակազմավորման հետեւանքով։

Դրանց նպատակն արդեն պետք է պարզ լինի՝ քանդել Եվրոպայի կայսրությունները, որպեսզի Բրիտանիան չունենա մրցակիցներ եւ այդ գործի համար կարելի է ազգեր զոհել։

Նույնը հիմա է կատարվում, մի տարբերությամբ, առաջ ազգայնական գաղափարներն էին օգտագործում, հիմա՝ լիբերալ գլոբալիստական։

Ինչի եմ սա գրում՝ ուրիշի խաղերի մեջ մտնելը շատ դաժան հետեւանքներ է ունենում, վառ օրինակը 1915 թվականի Ցեղասպանությունն է, որից դասեր չենք էլ քաղել։

Հիմա Հայաստանում Օտար Խաղեր են սկսվել՝ օտար ազդեցության գործակալներով, բայց դրանց համար հասարակ ժողովուրդն է վճարելու՝ արյունով, ինչպես որ լինում է նման դեպքերում»:

 

ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ Դեպայը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա 44-ամյա տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է փակ երկրներ նախատեսվաած չվերթները "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել 30-ամյա երիտասարդը կամրջից իրեն ցած է նետել. նա տեղում մահացել է ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը շարունակում են վարժանքները Իմ Դավիթն արդեն Զինվոր է. Արա Գևորգյան «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան Ինչպես և կանխատեսելի էր, այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղում իրենց ավերիչ գործելաոճից. Արմեն Աշոտյան Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված Ռազմական ոստիկանության նոր պետը Արցախի «Արդարություն» կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնում կրթական ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ Ինչ վիճակ է այս պահին Բեյրութում. Պայթյունից 2 օր անց. ՈՒՂԻՂ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կարծես սարսափելի երազ լիներ». նոր կադրեր Բեյրութում պայթյունի ժամանակ տեղի ունեցած հարսանեկան նկարահանումից Եկող մեկ ամսվա ընթացքում Հայաստանի «ժողովրդի» իշխանությունը պլանավորում է
website by Sargssyan