Կենդանակերպի այս նշանի կանանց համար տղամարդիկ խելքահան են լինում
LifestyleԿԱՐԻՃ (հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 21-ը)
Նա կարող է մի ամբողջ գիրք գրել այն մասին, թե ինչպես պետք է քայլել, խոսել, ինչպիսի տեսք ունենալ, երբ գրավել տղամարդուն: Նա շլացուցիչ կին է: Միայն չափազանց անտարբեր տղամարդը չի արձագանքի նրա աչքերում եւ ձայնում առկա կրքին: Ոչ մի հնչյուն չարձակելով՝ նա կարող է սիրո մասին խոսել հնարավոր բոլոր լեզուներով:
Երբ նա գրավիչ տղամարդու է հանդիպում, գիտի՝ ինչպես նրան առանձնացնել բազմությունից, եւ դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան տղամարդը կհասցնի որեւէ այլ կնոջ նկատել: Դիմադրելն իմաստ չունի: Եթե նույնիսկ նա անթերի արտաքին տվյալներ չունի, նրա մեծ հիպնոտիկ աչքերը կխեղդեն դիմադրության կամքը: Տղամարդը կհասկանա, թե ինչպես է իրեն զգում դժբախտ ճագարը, երբ կոբրան հիպնոսացնում է նրան:
Նա չի սիրում ձանձրալի զուգընկերների: Ուր էլ գնա, նա սիրում է ճափորդել առաջին կարգով, իսկ դուք ավելի լավ է ժպտաք ու վճարեք: Եթե ձեզ ապշեցնում է փողի հանդեպ նրա վերաբերունքը, ցույց մի տվեք, հակառակ դեպքում՝ շատ արագ մոռացության կմատնվեք ձեր փողերի հետ միասին:
Նրա էներգիան կբավարարի մի քանի կնոջ: Նա սիրում է լավ աշխատել եւ լավ զվարճանալ: Ինչով էլ զբաղվի, նա հակված է ավելորդությունների: Նա կարող է հմայել, բայց հոգնեցնում է: Նրա հետ չեք ձանձրանա, բայց ավելի հանգիստ, հավասարակշռված կյանք կցանկանաք:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ