Մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն անձնական

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Այսօր Սահմանադրության օրն է։ Այսօր նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը։

Մենք ունենք պետականության միասնական խորհրդանիշեր՝ պետական դրոշ, զինանշան, օրհներգ և մեկ միասնական Սահմանադրություն։

Պատմությունը ոչ միայն լավ ուսուցիչ է, այլև՝ ակամա հուշարար։ Այն անընդհատ հիշեցնում և հուշում է մեզ չմոռանալ,

որ որպես պետություն ու հասարակություն հաջողության հասնելու գրավականը ձեռք ձեռքի տված, միասնաբար երկիրը կառուցելն է,

որ մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն՝ անձնական կամ մասնավոր,

որ բարձրագույն արժեքը մարդն է,

որ Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն:

Երբ ավելի քան 200 տարի առաջ Շահամիրյանները գրեցին «Որոգայթ փառացը», մենք դեռ պետություն չունեինք, սակայն «Որոգայթ փառացը» գրվեց որպես ապագա Հայաստանի Սահմանադրություն՝ երազանքով հուսալով, որ գալու է այդ՝ հայոց պետականության ժամանակը, պետականություն՝ զերծ փառքի որոգայթներից։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեզնից առավելագույն ջանքեր ու պատասխանատվություն, կարգապահություն և զգոնություն է պահանջվում մարտահրավերներն արժանապատվությամբ հաղթահարելու և առաջ շարժվելու համար: Մենք պարտավոր ենք լինել շրջահայաց, միասնական ու նախաձեռնող, որ ունենանք և վաղվա սերունդներին փոխանցենք կայուն և զարգացած երկիր՝ ուժեղ պետության, համերաշխ և հանդուրժող հասարակության, պետական անխաթար խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի, օրհներգի, պետության զարգացման և ազգային միասնականության հիմքը կազմող Սահմանադրության տեսքով, որպես հզոր և բոլոր առումներով առողջ Հայաստան։

Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու լավատեսություն:

Աստված պահապան մեր Հայրենիքին և բոլորիս»։

Ֆրանսիայում տղամարդուն նրա երեխաների աչքի առաջ մահակներով ծեծել են՝ դիմակ դնելու խնդրանքի պատճառով Հետաքրքիր մանրամասներ՝ Իլհամ Ալիևի որդու ծառայությունից. լուսանկարներ «Ով կույր չէ, տեսնում է, ով չի ցանկանում տեսնել, միշտ էլ կույր կմնա»․ Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի քննությունն իրենք հանձնել են Փաշինյանը նոր նշանակում է արել Պաշտոնական. Կասիլյասը ավարտեց կարիերան Ինչպե՞ս է արտահայտվում կորոնավիրուսը երեխաների մոտ (Տեսանյութ) Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ կղզիներից մեկում SOS նշանի օգնությամբ հնարավոր է եղել երեք մարդու կյանք փրկել (լուսանկար, տեսանյութ) ՔԿ ծառայողները 7 միլիոն 6 հազար դրամ են փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին L’Equipe. Զիդանը աշխարհի լավագույն մարզիչն է Կրակոց՝ Ուջան գյուղի ֆուտբոլի դաշտում. կա վիրավոր 65-ամյա կին է բերման ենթարկվել Վանեցյանին որքան էլ ցանկանան հարվածել, միևնույն է, նրա ընդդիմախոսների ուրախությունը երկար չի տևի «Music 20». փառատոն, որ կոտրեց լռությունը Ատրճանակով զինված հարձակում Երևանում Արթուր Մեսչյանը հեռանում է պաշտոնից Ինչպես կսկսվի ուսումնական տարին. նախարարությունը երեք տարբերակ ունի Մինչ օգոստոսի 13-ն իրականացվելիք չվերթների մասին Շաքե Իսայան . «Բացի ակամա ինքնախոստովանությունը, պետք է նաև հայելու մեջ շիտակ նայել». Գագիկ Ծառուկյանը՝ արվեստագետների կողքին է Որպես տարիների փորձ ունեցող պաշտոնյա, կգերադասեմ այս պահին չարտահայտվել. Արմեն Աշոտյան
«Մենք 3 հարսանիք ենք ունեցել». Արսեն Սաֆարյանը` ամուսնության 19-ամյակի առթիվ կնոջը մատուցած անակնկալի և իրենց երեխաների ... «Սկզբում չէի պատկերացնում, թե ինչպես եմ խնամելու տղա երեխայի». Լուսինե Թովմասյանը` որդու 1-ամյակի և ընտրած նվերի մասին Հղի Շուշաննա Թովմասյանը խորհրդանշական լուսանկար է հրապարակել Հորոսկոպի ամենաստախոս նշանները Աստղերի սիրելի երեք հորոսկոպի նշանները, որ հիանալի օգոստոս կունենան «Ես երջանիկ ամուսնություն եմ ունեցել` չնայած այն խնդիրներին, որոնք պատճառ դարձան ընտանիքի փլուզման». Ելենա Բորիսենկոյի ա... Սամբուրսկայան պատմել է, թե ինչպես է նիհարել առանց մարզասրահ գնալու Բրիտանացի Քարդաշյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել «Գոնե միքիչ ամառ». Սոֆյա Պողոսյանի գեղեցիկ լուսանկարը լողավազանից «Իմ կյանքի ամենակարևոր ու սիրելի տղամարդը». Գոհար Ավետիսյանի նոր լուսանկարը
website by Sargssyan