Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան


«Մեր հասարակությունը, որպես ընթերցող, բավականին սինթետիկ է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Արձակագիր Արամ Ավետիսի առաջին գիրքը «Կույր կետադրությունն» է: Էսսեների ժողովածուն վերատպվել է երեք անգամ։ Մի քանի անգամ եղել է բեսթսելլերների շարքում։ 2019 թվականի մայիսին տեղի է ունեցել գրողի երկրորդ գրքի՝ «Ճարտարապետական մուտացիայի» շնորհանդեսը»:

«Փաստը» ստեղծագործողի հետ զրուցել է գրականության, գիրք տպագրելիս հեղինակներին հանդիպող դժվարությունների, պետության աջակցության և, իհարկե, ընթերցողների մասին:

-Արամ, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ մեր իրականություն է վերադարձել գիրք գնելու ավանդույթը: Առհասարակ, ինչպիսի՞ն է մեր հասարակությունը որպես ընթերցող:

-Ես, ճիշտն ասած, արդեն 8 տարի է՝ գրախանութում եմ աշխատում և դեռ չեմ տեսել, որ մեր մոտ գիրք գնելը ավանդույթ դառնա: Ես չէի օգտագործի ավանդույթ բառը, որովհետև Հայաստանում գրքի կուլտուրա երբեք չի եղել: Եվ եթե նույնիսկ ոմանց թվում է, թե եղել է, մեծամասնության մոտ դա եղել է սովետական պաթոսով ու ձևականությամբ, ովքեր կոպեկներով իրենց գրքերը վաճառում են գրքի բազառներում, այո՛, հենց բազառում, և ովքեր չեն մոռանում ասել, որ իրենք այդ գրքերի համար ժամերով հերթ են կանգնել: Կարծես այդ հերթն ավելի կարևոր է, քան գիրքը կարդալը: 

Մեր հասարակությունը, որպես ընթերցող, բավականին սինթետիկ է: Սինթետիկ բառը առաջացել է սինթեզ բառից: Հետաքրքիր է, որ հայերեն սինթեզ բառը կարելի է կարդալ այսպես՝ ՍԻՆ ԹԵԶ, այսինքն դատարկ կարծիք: 

Ժամանակակից գրականությունը այդպիսի դատարկ կարծիքներով է գրվում, և այդ էլ վերցնում է ընթերցողը և սինթեզում ամեն մեկն իր բնագավառում: Սինթետիկ ու մակերեսային է այսօրվա ընթերցողը, ինչպես երեկվանը և, իհարկե, վաղվանը: Այ, այս ավանդույթը սրբորեն պահպանվում է Հայաստանում: 

-Ո՞ր թեմաներն են գերիշխում ժամանակակից գրականության մեջ:

-Մեր ժամանակակից գրականության մեջ գերիշխում են վաղուց ՊՐԾԱԾ թեմաները:

-Երիտասարդ ստեղծագործող եք: Ի՞նչ խնդիրների եք բախվում գիրք տպագրելիս:

-Ամենակարևոր խնդիրները երկուսն են: Առաջին՝ գտնել գումար, երկրորդ՝ գտնել ընթերցող: Գումար դժվար է գտնել, որովհետև ով այն ունի, գիրք չի կարդում, իսկ ով կարդում է, գումար չունի: 

Չնայած այդ առումով իմ բախտը բերել է, ես ունեմ ավագ ընկերներ, ովքեր ինձ օգնում են տպագրվել: Ես նրանցից շնորհակալ եմ: Այդպիսի մարդիկ Հայաստանում քիչ են: Ընդհանրապես, գրականությամբ զբաղվելը նույնն է, որ ինքնակամ քեզ դնես խնդիրների մեջ: Ես ամեն անգամ գիրք տպելուց բախվում եմ անհետաքրքրությանը և աճի իսպառ բացակայությանը:

-Ինչպե՞ս պետք է դրսևորվի պետության աջակցությունը ստեղծագործողներին:

-Պետությունը պիտի ամեն ինչ անի, որ թարգմանի և աշխարհին ցույց տա իր գրականությունը: Բայց դրա համար ինքը՝ պետությունը, պիտի կրթված լինի, որ այդքանը հասկանա: Երբ ասում են, որ մենք մշակութային ազգ ենք, իմ ծիծաղը միշտ գալիս է: Գնացեք թանգարաններ և հարցրեք՝ քանի՞ լեզվով կա թարգմանված հայ դասական գրողներից: Մի քանի, այն էլ՝ բրոշյուրներով: Կարճ ասած, մեր գրականությունը սուպերմարկետի զեղչի բրոշյուրն է: Դա ամենաշատն է կարդացվում:

-Անդրադառնանք Ձեր ստեղծագործություններին: Ձեր «Կույր կետադրություն» գիրքը ամենավաճառված գրքերի շարքում է եղել: Հեղինակն ինչպիսի՞ զգացողություն է ունենում նման դեպքերում:

-Ես ոչ մի զգացողություն չունեմ և գտնում եմ, որ դա ուղղակի պատահականություն է: 300-400 հատ վաճառված գիրքը չի նշանակում, որ ամենավաճառվածն է: Դա նշանակում է, որ միլիոնանոց քաղաքը գիրք չի կարդում: Այ, դա ինձ համար մեծ ձեռքբերում է, որ ես իմ օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում է գտնվում գրականությունը:

-Կա՞ն գաղափարներ, մտքեր, որոնք ավելի հաճախ են շոշափվում ձեր ստեղծագործություններում:

-Ես սիրում եմ գրական ՄԱՂՁԸ: Նրա շնորհիվ կարողանում եմ մարսել այս տոտալ անգրագիտությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Միսակ Սարգսյանի

 

Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով