Ադրբեջանի ԱԳՆ-ում օտարերկրյա գործակալնե՞ր են վնասազերծվել

Չորս օր առաջ ԱԳՆ-ում իրականացված հատուկ գործողության մասին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել հուլիսի 7-ին: Հաստատվել է ադրբեջանական վտարանդիության աղբյուրներից ավելի վաղ մեր ստացած տեղեկատվությունը, որ ձերբակալվել է Միլլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեի զարմիկ Ֆարհադ Մոլլազադեն, որը գլխավորում էր ԱԳՆ տնտեսական վարչության գնումների դեպարտամենտը: Կա եւս երկու ձերբակալված՝ Սալիմ Ալիզադե եւ Նուրիփաշա Աբդուլլաեւ: Վերջինս ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների վարչության աշխատակից է եւ գործ է ունեցել հիմնականում Ադրբեջան այցելած արտասահմանցիների հետ: Այս ամբողջ պատմությունն ինչի՞ հետ է կապված: Ադրբեջանում հստակ համոզմունք կա, որ գործը չի հասնի արտգործնախարար Մամեդյարովի չարաշահումների բացահայտմանը, ոչ ոք նրանից հաշիվ չի պահանջի որդիների անունով Նյու-Յորքի կենտրոնական մասում գնած մեկ միլիոն դոլարանոց բնակարանի համար: Խորհրդային ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետ Ակիֆ Հասանովը եւ նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը սրված ուշադրություն են դարձնում պետական անվտանգության ծառայության հաղորդագրության այն հատվածին, որտեղ ասվում է, որ ԱԳՆ ձերբակալված աշխատակիցները «զգալի վնաս են պատճառել պետության օրենքով պաշտպանվող շահերին»:

րանից նրանք բխեցնում են, որ ԱԳՆ արդեն նախկին աշխատակիցներն, ամենայն հավանականությամբ, հավագրված են եղել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից եւ գործել են ի շահ այլ երկրի: Եթե դա այդպես է, ապա Մամեդյարովի պաշտոնանկությունը դառնում է սոսկ ժամանակի խնդիր: Ի՞նչ արժե արտգործնախարարը, որի ենթակաները տարիներ շարունակ պետական գաղտնիքներ են փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությանը: Խնդիրն, ըստ այդմ, կարող է այսպիսի հնչեղություն ստանալ՝ իսկ Մամեդյարովն ինքը գործակալ չէ՞:  Հուլիսի 6-ին Իլհամ Ալիեւը հանդես է եկել չափազանց հուզական հայտարարությամբ: Նա խստագույնս քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ չեն արձագանքել վարչապետ Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությանը, որից հետո, ըստ Ալիեւի, բանակցությունները «կորցնում են իմաստը»: Այդ քննադատությունից, ամենայն հավանականությամբ, բաժին ունի նաեւ արտգործնախարար Մամեդյարովը: Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը «կհրաժարվի բանակցություններից, եթե դրանք չլինեն առարկայական»: Արտգործնախարարի փոփոխության դեպքում Ադրբեջանին հարկ կլինի որոշակի ժամականակով պաուզա՝ նոր նախարարին ռեժիմի մեջ մտնելու համար: Դա՞ է ակնարկում Ալիեւը, թե որոշել է վա-բանկ գնա՞լ:

Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին Եթե Ոստիկանության այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, այսօր հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք ունենալու. Տիգրան Ավինյան (տեսանյութ) ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ստացավ Որ երկրների հետ են սահմանները բացվելու Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Միտինգները կթույլատրվեն,երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. Ավինյան Պուտինը հայտնվել է ֆրանսիական հայտնի պարբերականի շապիկին՝ սուպերգործակալ Ջեյմս Բոնդի կերպարով Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել պատշգամբից Պավլիկ Մանուկյան՝ 9 տարի, Սմբատ Բարսեղյան՝ ցմահ, Վարուժան Ավետիսյան՝ 8 տարի 9 ամիս. դատախազները հանդես եկան մեղադրական ճառով Հայաստանում կրկին տարածվել է լեյշմանիոզ. այս վարակը մահացու է (տեսանյութ) Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան Ես չեմ հիշում Ամուլսարի հետ կապված որևէ խոստում, որը մենք տվել ենք ու չենք կատարել. Տիգրան Ավինյան Երբ են բացվելու բուհերը. պարզաբանում է պարետը Մոսկվայից դեպի Երևան նախատեսված չարտերային չվերթների նոր ժամանակացույցը «Forbes»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը Բացօթյա որ տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Պարետի նոր որոշումը Բարսելոնայի ֆուտբոլիստի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ
Ինչպիսի կանանց են փնտրում հարուստ տղամարդիկ. հատկանիշներ, որոնք նրանք կարևորում են Ճղված ջինսե տաբատ, վառ դեղին տոպ. Դիանա Մխիթարյանի գրավիչ կերպարը (լուսանկար) «Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է». 23-ամյա Մագա Հարությունյանը` Տիկ-տոկ-ո... Արկադի Դումիկյանի դուստրն իսկական արքայադուստր է. նա անչափ նման է հայրիկին (լուսանկար) Մերի Մակարյանը և Լիլուն՝ լողավազանում (լուսանկար) Հռիփսիմե Հակոբյանի շքեղ զգեստն անտարբեր չի թողել երկրպագուներին (լուսանկար) Կարճ շորտեր, երազային կերպար. Լևոն Արոնյանի ընկերուհու՝ Անիտա Այվազյանի նոր, գայթակղիչ լուսանկարը Բեն Ավետիսյանը, Իրինա Այվազյանը, Աղաս Մանուկյանը և այլք՝ Մաշ Իսրայելյանի նոր տեսահոլովակում Ինչպիսին էր Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը մանուկ հասակում (լուսանկար) Ի՞նչ նվեր է մատուցել Գոռ Հակոբյանը փոքր որդուն՝ Ֆելիքսին ծննդյան կապակցությամբ (լուսանկար)
website by Sargssyan