Հստա­կեց­վում է մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն իրա­կա­նաց­նող պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի կար­գա­վի­ճա­կը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով հստակեցվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող ավագ ենթասպայական կազմում ընդգրկված, սակայն շարքային և կրտսեր ենթասպայական կոչումային դասակարգումով պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների կարգավիճակը, ինչպես նաև իրավունքի լիարժեք իրացման գործընթացի ապահովումը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության 2014 թ.-ի հունվարի 30-ի N 145-Ն որոշման 3-րդ հավելվածի 31-րդ կետի 2-րդ ենթակետը գործնականում կիրառելը ի հայտ է բերել որոշման կիրառման հետ կապված թերի, ոչ լիարժեք կարգավորում, մասնավորապես՝ խոչընդոտներ են առաջանում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում հերթապահություն կատարող այն զինծառայողների համար, որոնք ունեն ավագ ենթասպայական զինվորական կոչում, սակայն նշանակված են շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի կոչումային դասակարգումով պաշտոնների, այսինքն՝ ցածր պաշտոնի: 

Որոշման 31-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված է՝ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների դրամական ապահովությանն ուղղված միջոցները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չեն մտնում, մինչդեռ ավագ ենթասպայական կազմում ընդգրկված, սակայն շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմի կոչումային դասակարգումով պաշտոն զբաղեցնող զինծառայողի նկատմամբ այդ իրավունքը չի գործում, ինչն արդարացված չէ: 

Զինծառայողների դրամական բավարարումն ըստ կազմերի, հաշվառումը, գործառույթների սահմանումը և դրանց առանձնահատկությունները պայմանավորված են զինծառայողի զբաղեցրած պաշտոնով: 

Որոշման ներկայիս տարբերակի իրավական անորոշության լուծումը հնարավորություն կտա ավագ ենթասպայական կազմում ընդգրկված, սակայն շարքային և կրտսեր ենթասպայական կազմի կոչումային դասակարգումով պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողներին իրացնելու իրենց իրավունքը: 2020 թ.-ի հունիսի 1-ի դրությամբ ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող և շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական պաշտոն է զբաղեցնում 89 զինծառայող:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է որոշման մեջ հայտնաբերված թերության վերացում, սոցիալական աջակցության ստորաբաժանումներում տարընթերցման և մեկնաբանության խնդրի բացառում:

Առկա իրավական անորոշությունը լրացնելու, ի հայտ եկած թերությունը շտկելու և զինծառայողների կողմից իրենց իրավունքի լիարժեք իրացման գործընթացի պատշաճ կազմակերպումը գործնականում երաշխավորելու նպատակով առաջարկվում է կառավարության 2014 թ.-ի N 145-Ն որոշման 3-րդ հավելվածով սահմանված ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառելու կարգի 31-րդ կետի 2-րդ ենթակետում «կազմերի» բառից հետո լրացնել «զինվորական պաշտոն զբաղեցնող» բառերը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Դավիթ Աֆրիկյանի չստացված բիզնեսի և ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին Արթուր Վաեցյանի խոսելու ժամանակն էլ կգա Գագիկ Ծառուկյանը մշտապես պայքարել է երկրի հզորացման համար Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ) «Հայկական երեկո» համերգից առաջ միակ վախս այն էր, որ հանդիսատեսը կարող է չգալ. Ջուլիետ Գալստյան Սերժ Սարգսյանի կողմից երկարատև լռությունը խախտելը շատ հետաքրքիր զարգացումներ է խոստանում Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել Նապոլիի պաշտպանին Զգոնությունը թուլացնել չի կարելի․ Ինչու է Աննա Հակոբյանը դիմակ կրում Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը սարսափելի վթարից հետո ցույց է տվել դեմքը. լուսանկար «Իմ ամենամեծ ձեռքբերումը երեխաներս են». Սաթենիկ Հազարյանը` ծննդյան օրը նկարահանման հրապարակում անցկացնելու և երազանքների... Հորոսկոպի այս նշանները կկարողանան խաղաղություն գտնել իրենց կյանքում «Սիրտս խինկալի ուզեց». Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել «Քեն» տիկնիկի կերպարով հայտնի երիտասարդը վերափոխվել է «Բարբիի» (լուսանկարներ) «Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած լինի». Ռոզի Ավետիսովան`անձնականում փոփոխության մասին Եվա Բաղդասարյանը բիկինիով ցուցադրել է կրակոտ մարմինը Ո՞ր դեպքերում են տղամարդիկ սափրում ոտքերն ու ամբողջ մարմինը. լուսանկար Ի՞նչ տեղի կունենա կնոջ մարմնի և օրգանիզմի հետ, երբ դադարի կրծկալ կրել Հայտնի բրենդը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն իրենց մոդելներն առանց կողմնակի միջամտության գործիքների. լուսանկարներ
website by Sargssyan