«Փոր­ձում ենք դժվա­րու­թյուն­նե­րը վե­րա­ծել հնա­րա­վո­րու­թյան». վե­րա­կանգ­նե­լով տա­վու­շյան ձե­ռա­գոր­ծի բազ­մա­դա­րյա ավան­դույթ­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ մարզերում գործազրկությունը շատ ավելի մեծ ծավալների է հասնում, քան մայրաքաղաքում, և այս առումով շատ կարևոր է աշխատատեղերի ստեղծումը, հատկապես, եթե դրանք նպաստում են արհեստագործության տարբեր ճյուղերի զարգացմանը և ավանդույթների վերականգնմանը: Այդպիսի առաքելություն է որդեգրել «Թելիկ» ձեռագործ աշխատանքների բրենդը, որը կոչված է վերականգնելու տավուշյան ավանդական գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության և ձեռագործի այլ ճյուղերի բազմադարյա ավանդույթները՝ դրանք նաև կիրառելի դարձնելով ժամանակակից կենցաղում։

«Թելիկ» սոցիալ-մշակութային ՀԿ-ի տնօրեն Հասմիկ Մարգարյանը նշում է, որ 2016 թվականին բրենդի գաղափարի առաջացումը կապված է Բագրատ Սրբազանի անվան հետ, որը դեռևս 2015 թվականին նշանակվեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ: «Սա իր մտահղացումն էր: 

Իջևանում խորհրդային շրջանում եղել է շատ հայտնի գորգի գործարան: 

Հիմա, կարելի է ասել, այն համարյա թե չի գործում: Նպատակն այն էր, որ զարկ տրվի գորգագործությանը և մեր տարածաշրջանում ապահովվի կանանց զբաղվածությունը և ամենակարևորը՝ վերականգնվեն ձեռագործ աշխատանքների ավանդույթները: 2016 թվականից սկսեցինք մեր աշխատանքները՝ համագործակցելով տարբեր մարդկանց ու ծրագրերի՝ ՄԱԿ-ի, «Կլոր սեղան», «Պահապան», «Հանգույց» հիմնադրամների հետ: 

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ, ֆինանսավորմամբ կառուցվեց մեր առաջնորդարանի շենքը, այդ ծրագրի մեջ ներառված էր նաև գորգագործության ծրագիրը: Համագործակցում ենք «Իմ Հայաստան» ծրագրի, նաև «Հանգույց» հիմնադրամի հետ: «Տուրք» ծրագրի միջոցով նրանք մեզ դազգահ և թել էին տալիս ու կազմակերպում ուսուցում:

Շատ կարևոր է չմոռանալ բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք աջակցել են մեզ այս ընթացքում: Առանց նրանց որևէ բան անել հնարավոր չէր լինի: Այսպիսով՝ համադրեցինք մի քանի ծրագրերի հետ համագործակցությունը և սկսեցինք գորգագործության ծրագիրը: Մեկ մեծ գորգ ենք գործել, որը կոչվում է «Ուտիքի Աստղահավք»: Ինչպես հաճախ է լինում, ծրագիրն ավարտելուց հետո ձեռք բերված հաստոցները, ցավոք, դրվում են մի կողմ, քանի որ ֆինանսական միջոցներ չեն լինում: Բայց մենք փորձեցինք շարունակել սկսածը: 

Այս ընթացքում «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի հետ շյուղագործության ծրագիր կյանքի կոչեցինք: Երբ գորգագործության ծրագիրն ընդհատվեց, որոշեցինք մի խումբ կանանցով շարունակել մեր աշխատանքը՝ հաշվի չառնելով ֆինանսավորում կլինի, ապրանքը կվաճառվի, թե ոչ: Կանայք ինքնադրսևորման, ինքնաարտահայտման, շփման կարիք ունեն, և հենց նրանք ասացին՝ իրենց հետաքրքիր չէ՝ կվաճառվեն աշխատանքները, թե ոչ, կարևորը զբաղվում են, շփվում իրար հետ: 

Այդ ընթացքում որոշ ծրագրեր եղան, ընդմիջումներ՝ նույնպես: Այս պահին գորգագործության ծրագիրը դադարեցրել ենք հասկանալի իրավիճակի պատճառով, քանի որ բազմամարդ հավաքներ չենք կարող կազմակերպել: Մեր մի շարք ծրագրեր խափանվեցին: Ասեղնագործել էինք թեյի սրբիչներ, սփռոցներ և այլ պարագաներ, սակայն ամեն ինչ մնաց դարակներում: Ցավոք, համաճարակը փոխեց բոլոր ծրագրերը, որոշել էինք «Թելիկ» բրենդն էլ ավելի հայտնի դարձնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասմիկը: 

Այս աշխատանքի միջոցով փորձ է արվում բարելավել Իջևանում և հարակից գյուղերում բնակվող, մեծմասամբ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց կյանքի որակը, ինչը ևս շատ կարևոր է: «Մարդիկ կարող են գալ, զբաղվել ձեռագործ ինչ-որ աշխատանքով, ժամանակ անցկացնել, բայց շատերը ցանկություն են հայտնում, որ այդ զբաղմունքով իրենք նաև գումար վաստակեն: Այս ընթացքում եղան կանայք, որոնք աշխատանք գտան ու գնացին, բաց շատերն անգամ ասում են՝ եթե «Թելիկում» աշխատանքը մշտական բնույթ կրի, ապա իրենք կարող են ավելի քիչ գումարով այստեղ աշխատել: 

Բայց, ցավոք, հիմա դժվար ժամանակներ են, պատվերներ չեն լինում: Հիմա մտածում ենք ավելի պրակտիկ, պարզ արտադրանք ստեղծելու մասին, որ կարողանանք տեղի շուկայում իրացնել: Անկեղծ ասած, ասեղնագործ սրբիչները և ձեռագործ այլ իրերն այնքան էլ մատչելի չեն: Բացի դա, այսօր շատ ավելի բարդ գործ է հաճախորդ գտնելը: Ուստի մենք փորձում ենք հարմարվել իրավիճակին: 

Այս պահին մտածում ենք անկողնային պարագաներ արտադրելու մասին՝ տարբեր գների, որպեսզի հասանելի լինի ավելի շատ մարդկանց, իսկ վաճառքից ստացված եկամուտով էլ կկարողանանք գումարի շրջանառություն ապահովել: Առհասարակ, կարևոր է, որպեսզի աշխատանքը չդադարի: Հույս ունենք՝ մեր կյանքը հունի մեջ կընկնի, խնդիրները կկարգավորվեն, և մարդիկ կվերադառնան իրենց բնականոն կյանքին»,նշում է մեր զրուցակիցը:

Ինչպես Հասմիկն է ասում, այս օրերին դժվարությունները փորձում են հնարավորության վերածել, նոր գաղափարներ կյանքի կոչել: ««Կլոր սեղան» հիմնադրամի հետ մի ծրագիր ենք սկսել, որն այժմ ընթացքի մեջ է: Գործում ենք մեծ՝ «Շուլալ» կոչվող կարպետը: Տարիներ շարունակ այս չափի՝ 130/ 170 սմ, շուլալ կարպետ չի գործվել: Մտածում ենք այն մասին, որ մինչև կարպետը գործել, ավարտելը փորձենք այն վաճառել: Տեսնենք, թե որքանով կկարողանանք այս գաղափարը կյանքի կոչել»,-ընդգծում է ՀԿ-ի տնօրենը:

Մինչ երկրում համաճարակի պատճառով իրավիճակի փոփոխությանը, ձեռագործ տարբեր աշխատանքների ստեղծման գործում ներգրավված է եղել մոտավորապես 15 կին: «Նրանք տարբեր չափի եկամուտ էին ստանում, կախված աշխատանքի և վաճառքի քանակից: Մեր ստեղծած աշխատանքները ոչ միայն ներքին շուկայի սպառման համար են: 

Փորձ արեցինք օնլայն խանութների միջոցով վաճառել դրանք, մի քանի իրերի փոքր վաճառք կարողացանք իրականացնել, սակայն այսօր խնդիրն այն է, որ սոցցանցային էջերով զբաղվող մասնագետ չունենք: Օտարերկրացիների, սփյուռքահայերի համար հայկական ավանդական նախշեր պարունակող իրերը ևս շատ հետաքրքիր են: Շատերը ձեռք են բերում դրանք, նվիրում իրենց հարազատներին ու ընկերներին: 

Չնայած առկա բոլոր դժվարություններին՝ փորձում ենք օգտվել բոլոր հնարավոր հարթակներից: Ցանկանում էինք կայունություն ունենալ այս առումով, սակայն ծրագրերը փոխվեցին, հիմա փորձում ենք դժվարությունները վերածել հնարավորության»,ասում է Հասմիկը:

Ամեն անգամ, երբ «Փաստը» զրուցում է արհեստների տարբեր ճյուղերով զբաղվող անհատների ու կազմակերպությունների հետ, կարևոր հարցերից մեկը, որ մշտապես ուղղում ենք մեր զրուցակիցներին, հետևյալն է՝ իսկ երիտասարդներին հետաքրքրո՞ւմ է այն, ինչ դուք անում եք, նրանք ձգտում ունե՞ն դեպի ավանդականը:

Հասմիկն ասում է՝ երիտասարդների, նաև դպրոցահասակ երեխաների մոտ հետաքրքրություն կա ձեռագործ աշխատանքներ սովորելու հարցում: «Հիմա մեր շենքային պայմանները լավացել են, մեծացել, և նույնիսկ այս համաճարակային պայմաններում կարող ենք 5-6 հոգու հետ դասեր կազմակերպել: Դրանք պետք է պարտադիր կազմակերպվեն: 

Տավուշի թեմի առաջնորդարանում գործում է «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը: Ծրագրեր կան, եթե դրանք հաստատվեն, ապա երեխաները հնարավորություն կունենան սեպտեմբերից ասեղնագործություն սովորելու: Որոշ ժամանակ առաջ առաջարկեցի երեխաներին՝ եկեք միասին կարպետ կամ գորգ գործենք: Ասեմ ձեզ՝ ունենք տղաներ, որոնք կարողանում են գորգ գործել: Շատ կցանկանայի, որ այդ երեխաները շարունակեն զարգացնել իրենց հմտությունները և դառնան կայացած մասնագետներ»,-եզրափակում է Հասմիկ Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Դավիթ Աֆրիկյանի չստացված բիզնեսի և ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին Արթուր Վաեցյանի խոսելու ժամանակն էլ կգա Գագիկ Ծառուկյանը մշտապես պայքարել է երկրի հզորացման համար Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ) «Հայկական երեկո» համերգից առաջ միակ վախս այն էր, որ հանդիսատեսը կարող է չգալ. Ջուլիետ Գալստյան Սերժ Սարգսյանի կողմից երկարատև լռությունը խախտելը շատ հետաքրքիր զարգացումներ է խոստանում Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել Նապոլիի պաշտպանին Զգոնությունը թուլացնել չի կարելի․ Ինչու է Աննա Հակոբյանը դիմակ կրում Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը սարսափելի վթարից հետո ցույց է տվել դեմքը. լուսանկար «Իմ ամենամեծ ձեռքբերումը երեխաներս են». Սաթենիկ Հազարյանը` ծննդյան օրը նկարահանման հրապարակում անցկացնելու և երազանքների... Հորոսկոպի այս նշանները կկարողանան խաղաղություն գտնել իրենց կյանքում «Սիրտս խինկալի ուզեց». Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել «Քեն» տիկնիկի կերպարով հայտնի երիտասարդը վերափոխվել է «Բարբիի» (լուսանկարներ) «Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած լինի». Ռոզի Ավետիսովան`անձնականում փոփոխության մասին Եվա Բաղդասարյանը բիկինիով ցուցադրել է կրակոտ մարմինը Ո՞ր դեպքերում են տղամարդիկ սափրում ոտքերն ու ամբողջ մարմինը. լուսանկար Ի՞նչ տեղի կունենա կնոջ մարմնի և օրգանիզմի հետ, երբ դադարի կրծկալ կրել Հայտնի բրենդը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն իրենց մոդելներն առանց կողմնակի միջամտության գործիքների. լուսանկարներ
website by Sargssyan