Հպարտ քաղաքացին՝ այսուհետ «տուգանվելու մատերիալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում համավարակի տարածմանը զուգահեռ սոցիալ-տնտեսական իրավիճակը գնալով բարդանում է, և դրանով է պայմանավորված, որ իշխանությունները խուսափում են կրկին խիստ կարանտինային ռեժիմին անցնելուց։

Եվ իրադրության բարդությունը պահանջում է, որ կառավարությունը խթանիչ քայլեր ձեռնարկի տնտեսության մեջ և այնպիսի քաղաքականություն վարի, որը միտված կլինի բնակչության եկամուտների ավելացմանը, սակայն իշխանությունների նախաձեռնողականությունը մի շարք սոցիալական աջակցության փաթեթներից ու որոշ անտոկոս վարկերի տրամադրումից այն կողմ չի անցնում։

Եվ փոխանակ մարդկանց եկամուտների նվազման և գործազրկության աճի պարագայում իշխանությունները տարբեր գործիքներ գտնեն քաղաքացիների հարկային բեռը թեթևացնելու համար, ընդհակառակը, տարբեր ձևերով ավելի են մեծացնում նրանց նկատմամբ ֆինանսական ճնշումը։

Դա առաջին հերթին նախատեսվում է անել ինչպես գույքահարկի, այնպես էլ՝ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով։ Մասնավորաբար գույքահարկի ավելացումն, ըստ մասնագետների, առաջին հերթին ազդելու է խոցելի խավի և հետո միայն գործարար հատվածի վրա:

Պարզ էր, որ իշխանությունների այս նախաձեռնությունը չի կարող դժգոհություն չառաջացնել հանրության շրջանում։ Եվ այս թեմայի շուրջ աղմուկը դեռ չմարած՝ մեկ էլ իշխանությունները շրջանառության մեջ դրեցին մեկ այլ աղմկահարույց նախագիծ, որը միտված էր դիմակներ չկրելու համար տուգանքները բարձրացնելուն։

Մասնավորապես հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու համար նախատեսվում էր 20.000 դրամ (ներկայումս գործող 10.000 դրամի փոխարեն), բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար՝ 50.000 դրամ։

Իհարկե, աղմուկն այնքան բարձր էր, որ իշխանությունները որոշեցին հարցը չներառել երեկվա արտահերթի օրակարգ: Որևէ երաշխիք չկա, որ հետագայում այս նախաձեռնությունը չի քննարկվի, սակայն ուշագրավ է, որ իշխանությունները որպես մեծ լավություն էին մատուցում իրենց իսկ գաղափարից հրաժարվելը:

Բայց իշխանությունները հանգիստ չէին ունենա, եթե քաղաքացիներին տուգանքներով ծանրաբեռնելու քաղաքականությունը սրանով ավարտվեր։ Դրա համար էլ շրջանառության մեջ է դրվել մի նոր նախագիծ, որով առաջարկվում է տուգանել այն վարորդներին, որոնք իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։

Իսկ տուգանքները բավական բարձր են՝ ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։

Այն վերաբերելու է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներին։ 

Եվ սպասվում է, որ այս նախագիծը կարող է վարորդների և ավտոներմուծողների շրջանում լուրջ դժգոհությունների տեղիք տալ, քանի որ շատ վարորդներ ի վիճակի չեն լինի նման բարձր չափերի տուգանքներ վճարել:

 

Եվ եթե կորոնավիրուսի համավարակը երկար տևի, ապա չի բացառվում, որ իշխանությունները շուտով շրջանառության մեջ դնեն նաև առողջապահության պարտադիր 6 տոկոսանոց հարկ սահմանելու մասին նախագիծը՝ հաշվի առնելով, որ դեռևս անցյալ տարի առողջապահության նախարարությունն առաջարկում էր առողջապահության ապահովագրումը դարձնել պարտադիր ու համապարփակ։

Սրանք միայն մի քանի օրինակներ են: Ստացվում է, որ իշխանությունները տնտեսական տեղաշարժ ապահովող նախաձեռնություններով հանդես գալու և քաղաքացիների վիճակը բարելավելու փոխարեն, նորանոր ձևեր են հորինում, որպեսզի հնարավորինս շատ տուգանեն և հարկեն բնակչությանը։ Իսկ հիմա արդեն քանի՞ կոպեկ արժեն վարչապետի այն ամպագոռգոռ հայտարարությունները, թե «քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ», երբ իշխանությունը հպարտ քաղաքացիներին սկսել է դիտարկել միայն տուգանելու տրամաբանության մեջ։

Այս վիճակը երեկ լավագույնս էր բնութագրել հայ քաղաքագետներից մեկը.«Էսպես որ գնաց, միակ ներդրումը տուգանքներն են լինելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել Նապոլիի պաշտպանին Զգոնությունը թուլացնել չի կարելի․ Ինչու է Աննա Հակոբյանը դիմակ կրում Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Չարենցավանում 17 վայրկյանում Tellcell-ի տերմինալ են գողացել Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Տավուշի մարզպետարանին տրամադրվել են մարտկոցներ, ջրի պլաստմասե տարրաներ և սառնարաններ «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, կորոնավիրուսից մահերի թիվն անցավ 1000-ը. Արթուր Վանեցյան Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշեն կամրջից
«Իմ ամենամեծ ձեռքբերումը երեխաներս են». Սաթենիկ Հազարյանը` ծննդյան օրը նկարահանման հրապարակում անցկացնելու և երազանքների... Հորոսկոպի այս նշանները կկարողանան խաղաղություն գտնել իրենց կյանքում «Սիրտս խինկալի ուզեց». Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել «Քեն» տիկնիկի կերպարով հայտնի երիտասարդը վերափոխվել է «Բարբիի» (լուսանկարներ) «Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած լինի». Ռոզի Ավետիսովան`անձնականում փոփոխության մասին Եվա Բաղդասարյանը բիկինիով ցուցադրել է կրակոտ մարմինը Ո՞ր դեպքերում են տղամարդիկ սափրում ոտքերն ու ամբողջ մարմինը. լուսանկար Ի՞նչ տեղի կունենա կնոջ մարմնի և օրգանիզմի հետ, երբ դադարի կրծկալ կրել Հայտնի բրենդը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն իրենց մոդելներն առանց կողմնակի միջամտության գործիքների. լուսանկարներ Միայն տեսեք, թե որքան է փոխվել Անժելա Սարգսյանի դուստրը. նա իսկական ամերիկուհու է նման. լուսանկար
website by Sargssyan