Բողոքի ակցիա Երեւանում. քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ տվեց հնամաշ իրերի շուկայի առևտրականներին

Ոստիկաններն այսօր` հուլիսի 11-ին, վաղ առավոտից փորձել են հեռացնել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարեւանությամբ գտնվող շուկայի առևտրականներին։

«Այսօր չգիտեմ՝ ինչ է կատարվել, թաղապետարանն իր համար որոշել է, որ այս տարածքը պետք է ազատվի: Ո՞ւր են տանում, տանում են նենց չոլեր, որ էս ժողովուրդը չի կարա մի կոպեկ փող աշխատի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ իրենք առաջարկում են կամ Հրազդան մարզադաշտի մոտ տեղափոխվել, կամ «Տեցի կրուգ» կոչվող վայր:

Շուկայում հին իրերի առեւտուր իրականացնող մարդիկ խնդրում են մինչև կորոնավիրուսի ավարտը կամ գոնե օգոստոսի 15-ը թույլ տալ շուկայում առևտուր իրականացնել, մինչև Երեւանի քաղաքապետարանը այլ տարածք առաջարկի կամ իրենք ինքնակազմակերպվեն և ելք գտնեն։

«Եսիմ ինչ չենք վաճառում էլի, քրչոտ իրեր ենք վաճառում, գոնե հասկանանք՝ ինչ ենք անում, հետո հեռացրեք տարածքից»,- ասաց առեւտրականներից մեկը քաղաքապետարանի ներկայացուցչին:

Ի վերջո ակցիայի ավարտին առեւտրականների մի մասը Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ համաձայնության եկավ օգոստոսի 15-ից հետո լքել տարածքը, իսկ մինչ այդ քննարկել առևտուրն այլ վայրում կազմակերպելու հարցը։

Նրանց խոսքով` այս տարածքը հարմար է, հաճախորդները գիտեն իրենց գտնվելու վայրը, տրանսպորտային շարժ կա այդ տարածքում, և դեմ են այլ տարածք տեղափոխվելուն։

Այսօր բողոքի ակցիան ավարտվեց, ակցիա իրականցնող քաղաքացիներից մեկը բերման ենթարկվեց։

Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն Ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում հաջողվում էր կրթական համակարգը կայուն պահել, իսկ հիմա դա չի հաջողվում ՍԱՏՄ-ն հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ է արձանագրել Ֆրանսիայում տղամարդուն նրա երեխաների աչքի առաջ մահակներով ծեծել են՝ դիմակ դնելու խնդրանքի պատճառով Հետաքրքիր մանրամասներ՝ Իլհամ Ալիևի որդու ծառայությունից. լուսանկարներ «Ով կույր չէ, տեսնում է, ով չի ցանկանում տեսնել, միշտ էլ կույր կմնա»․ Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի քննությունն իրենք հանձնել են Փաշինյանը նոր նշանակում է արել Պաշտոնական. Կասիլյասը ավարտեց կարիերան Ինչպե՞ս է արտահայտվում կորոնավիրուսը երեխաների մոտ (Տեսանյութ) Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ կղզիներից մեկում SOS նշանի օգնությամբ հնարավոր է եղել երեք մարդու կյանք փրկել (լուսանկար, տեսանյութ) ՔԿ ծառայողները 7 միլիոն 6 հազար դրամ են փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին L’Equipe. Զիդանը աշխարհի լավագույն մարզիչն է Կրակոց՝ Ուջան գյուղի ֆուտբոլի դաշտում. կա վիրավոր 65-ամյա կին է բերման ենթարկվել Վանեցյանին որքան էլ ցանկանան հարվածել, միևնույն է, նրա ընդդիմախոսների ուրախությունը երկար չի տևի «Music 20». փառատոն, որ կոտրեց լռությունը Ատրճանակով զինված հարձակում Երևանում Արթուր Մեսչյանը հեռանում է պաշտոնից Ինչպես կսկսվի ուսումնական տարին. նախարարությունը երեք տարբերակ ունի Մինչ օգոստոսի 13-ն իրականացվելիք չվերթների մասին
«Մենք 3 հարսանիք ենք ունեցել». Արսեն Սաֆարյանը` ամուսնության 19-ամյակի առթիվ կնոջը մատուցած անակնկալի և իրենց երեխաների ... «Սկզբում չէի պատկերացնում, թե ինչպես եմ խնամելու տղա երեխայի». Լուսինե Թովմասյանը` որդու 1-ամյակի և ընտրած նվերի մասին Հղի Շուշաննա Թովմասյանը խորհրդանշական լուսանկար է հրապարակել Հորոսկոպի ամենաստախոս նշանները Աստղերի սիրելի երեք հորոսկոպի նշանները, որ հիանալի օգոստոս կունենան «Ես երջանիկ ամուսնություն եմ ունեցել` չնայած այն խնդիրներին, որոնք պատճառ դարձան ընտանիքի փլուզման». Ելենա Բորիսենկոյի ա... Սամբուրսկայան պատմել է, թե ինչպես է նիհարել առանց մարզասրահ գնալու Բրիտանացի Քարդաշյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել «Գոնե միքիչ ամառ». Սոֆյա Պողոսյանի գեղեցիկ լուսանկարը լողավազանից «Իմ կյանքի ամենակարևոր ու սիրելի տղամարդը». Գոհար Ավետիսյանի նոր լուսանկարը
website by Sargssyan