Հայ-ամերիկյան տհաճ անակնկալ Բաքվի համար. Ալիեւի փակուղին խորանում է

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որտեղ նրան ընդունել է նախարար Հակոբ Արշակյանը: Հանդիպմանը քննարկվել են ամենատարբեր հարցեր, կիբերանվտանգության ոլորտում գործակցությունից մինչեւ տեխնոլոգիական արդյունաբերություն, Հայաստանի գործարարների համար ամերիկյան PayPal-ի, Youtube-ի և Google-ի հասանելիության բարձրացում:

Բարձր տեխնոլոգիաների նախարարություն ԱՄՆ դեսպանի այցը հատկապես հետաքրքիր է երկու հանգամանքի բերումով: Նախ, դեսպանն ընդամենը 3-4 օր առաջ այցելել էր Հայաստանի Պաշտպանության նախարարություն եւ նախարար Տոնոյանի հետ քննարկել անվտանգային եւ պաշտպանական գործակցության հարցեր, միջազգային ու ռեգիոնալ անվտանգության խնդիրներ:

Ահա այդ այցից գրեթե անմիջապես հետո Բարձր տեխնոլոգիաների նախարարություն դեսպանի այցի մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ Հայաստանում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իհարկե իր լայն արդյունաբերական ընդգրկումով հանդերձ, խոշոր հաշվով դե ֆակտո ռազմարդյունաբերության նախարարություն է: Հենց այդ առանցքի շուրջ է մեծ հաշվով դիտարկվում տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը, ինչը միանգամայն օբյեկտիվ իրողություն է՝ հաշվի առնելով Հայաստանի ռեգիոնալ անվտանգային հարցերը եւ առաջնահերթությունները, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունը:

Այդպիսով, ստացվում է բավականին ուշագրավ հաջորդականություն՝ հուլիսի 7-ին ԱՄՆ դեսպանը այցելել էր ՊՆ եւ անվտանգային հարցեր քննարկել պաշտպանության նախարար Տոնոյանի հետ, իսկ հուլիսի 10-ին դեսպանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, փաստացի ռազմարդյունաբերության նախարարություն եւ հարցեր քննարկել նախարար Արշակյանի հետ:

«Դեսպան Թրեյսին հանդիպեց նախարար Արշակյանին՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Հայաստանի հետագա համատեղ աշխատանքը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի շարունակական ընդլայնման և նոր տեխնոլոգիաների զարգացմանը զարկ տալու հարցում, այնպես որ այն դառնա նորարարությունների շարժիչ ուժ և ծառայի մեր ընդհանուր արժեքների պաշտպանությանն ու ազգային անվտանգության փոխադարձ շահերի առաջխաղացմանը», – հայտնում է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Հայաստանում արձանագրված հետաքրքիր հաջորդականությունն ըստ երեւույթին բավական տհաճ նորություն է լինելու Բաքվի համար, որի պաշտպանության նախարար Հասանովը օրեր առաջ իր հարցազրույցում բարձրաձայն էր դժգոհում, որ Հայաստանն ԱՄՆ աջակցությամբ ամրացրել է առաջնագիծը խորքային հետախուզության կարողությամբ եւ բարդացրել իրենց գործը: Հարցն իհարկե Հայաստանից ստացվող տեղեկության առնչությամբ Հասանովի հնարավոր զգացումները չեն:

Հասանովն այդ իմաստով բավականին փոքր դետալ է: Ընդ որում, դետալ, որի հարցը կարող է դրվել վերանայման սեղանին, հաշվի առնելով այն, որ Հայաստանի պաշտպանունակության արդիականացման գործընթացն ու դրա աղբյուրների ռազմա-քաղաքական բազմազանությունը խորացնելու է «ռազմական հաղթանակի» վրա կառուցված Ադրբեջանի պետական քաղաքականության եւ ինքնության փակուղին:

Ադրբեջանի նախագահը ներկայումս այդ փակուղուց ելքի ինտենսիվ որոնման մեջ է, ինչը առավել բարդանում է աշխարհակարգային վերափոխումների ներկայիս միջավայրում, որտեղ Ադրբեջանը զրկվում է իր գլխավոր հենարանից՝ ռուս-թուրքական ռազմավարական գործակցությունից: Այդ համատեքստում Ալիեւը թիրախավորել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովին, նախարարությունում իրականացնելով «հակակոռուպցիոն» հատուկ օպերացիա: Սակայն, խորացող փակուղում Մամեդյարովը որպես ելք կարող է լինել անբավարար եւ առաջանա «բալանսավորելու» կարիք, այսինքն հասնի նաեւ Զաքիր Հասանովի հերթը:

Համենայն դեպս, Ադբեջանի նախագահը ձգտելու է հնարավորինս հեռացնել իր հերթը, փորձելով առնվազն շահել ժամանակ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ ժամանակը աշխատում է ամենեւին ոչ Բաքվի օգտին, որովհետեւ աշխարհաքաղաքական լայն իմաստով այն աշխատում է ամերիկա-չինական գերակայությամբ աշխարհակարգի ձեւավորման կամ արդեն ամրապնդման ուղղությամբ: Իսկ այդ գործընթացում կովկասյան ռեգիոնում Հայաստանն ունի առանձնահատուկ դեր եւ գործառույթ եւ բացառիկ պատմա-քաղաքակրթական ու ռազմա-քաղաքական ներուժ, այդ թվում՝ դիմակայության մեջ գտնվող ուժային կենտրոնների աշխատանքային համադրման առումով: Դրա վկայությունն է Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափը, որի «անգործությունից», ասել է թե Հայաստանի համադրման ներուժի գործածությունից, դժգոհում էր օրերս Ալիեւը: Ի դեպ, Հայաստանի ՊՆ ԱՄՆ դեսպանի այցից երկու օր անց ՊՆ էր այցելել նաեւ Հայաստանում Չինաստանի դեսպանը:

Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Դավիթ Աֆրիկյանի չստացված բիզնեսի և ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին Արթուր Վաեցյանի խոսելու ժամանակն էլ կգա Գագիկ Ծառուկյանը մշտապես պայքարել է երկրի հզորացման համար Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ) «Հայկական երեկո» համերգից առաջ միակ վախս այն էր, որ հանդիսատեսը կարող է չգալ. Ջուլիետ Գալստյան Սերժ Սարգսյանի կողմից երկարատև լռությունը խախտելը շատ հետաքրքիր զարգացումներ է խոստանում Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել Նապոլիի պաշտպանին Զգոնությունը թուլացնել չի կարելի․ Ինչու է Աննա Հակոբյանը դիմակ կրում Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը սարսափելի վթարից հետո ցույց է տվել դեմքը. լուսանկար «Իմ ամենամեծ ձեռքբերումը երեխաներս են». Սաթենիկ Հազարյանը` ծննդյան օրը նկարահանման հրապարակում անցկացնելու և երազանքների... Հորոսկոպի այս նշանները կկարողանան խաղաղություն գտնել իրենց կյանքում «Սիրտս խինկալի ուզեց». Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել «Քեն» տիկնիկի կերպարով հայտնի երիտասարդը վերափոխվել է «Բարբիի» (լուսանկարներ) «Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած լինի». Ռոզի Ավետիսովան`անձնականում փոփոխության մասին Եվա Բաղդասարյանը բիկինիով ցուցադրել է կրակոտ մարմինը Ո՞ր դեպքերում են տղամարդիկ սափրում ոտքերն ու ամբողջ մարմինը. լուսանկար Ի՞նչ տեղի կունենա կնոջ մարմնի և օրգանիզմի հետ, երբ դադարի կրծկալ կրել Հայտնի բրենդը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն իրենց մոդելներն առանց կողմնակի միջամտության գործիքների. լուսանկարներ
website by Sargssyan