Ամեն հերթական ստուգայցն ավելի ու ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ոչ աշխատանքային օրով ուժեղացված ստուգայցն անցկացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Մայրաքաղաքի այս հատվածում խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում։ Տեսչական մարմնի ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն այստեղ էականորեն նվազել են։

Ակնառու է, որ տնտեսավարողներն առավել իրազեկ են այժմ և բարեխիղճ` սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում։ Ընդ որում, եթե անգամ նախորդիվ տվյալ տնտեսավարողը չի մշտադիտարկվել, ապա հարակից հատվածներում ընթացող ստուգայցերին տեղյակ` ինքն էլ է առավել զգոն դառնում։ Երկրում առանց ընդմիջման ու ակտիվորեն ընթացող մշտադիտարկումները սպասված արդյունքը տալիս են. դա է փաստում արձանագրվող խախտումների կայուն նվազման միտումը։

Այդուհանդերձ, ԱԱՏՄ-ն հերթական անգամ հորդորում է խստագույն պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը` ուղղված համավարակի տարածման կանխմանը։ Խախտումների դեպքում վարչական պատասխանատվությանն այլընտրանք չկա։ Վերջինիս ապացույցն են մեծաթիվ կասեցումները, որպիսիք այսօր ևս իրականացվել են, այսօր` առավելապես մարզերում։

Վարդենիսի խանութում տեսել են հայ զինվորների համազգեստով ադրբեջանցիներ․ աղբյուր ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել Հաղթանակի կարմրջից երիտասարդ է նետվել. վերջինս հիվանդանոցում մահացել է Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել Օրերս Լաչինի հատվածում ադրբեջանցիները գերեվարել են ֆուռով օգնություն տանող 3 անձի․ աղբյուր Ադրբեջանցիները հայ գերիների մասնակցությամբ հոլովակ են հրապարակել Ադրբեջանի ՊՆ-ն Սոթքի ոսկու հանքից կադրեր է հրապարակել.տեսանյութ Խոստացավ խաղաղություն , բերեց՝ պատերազմ։ Խոստացավ հաղթանակ, բերեց՝ պարտություն. Շարմազանով Շուշիի եռյակն էլի միավորվեց (Տեսանյութ) Քաղաքացիները, որոնք թշնամու հարվածից ունեն անշարժ գույքի վնասում, կարող են դիմել գումար ստանալու համար Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Նվիրյալ ԳՇ պետ Գասպարյան Օնիկ, անգամ հիմա՝ էս հրաժարականների տեղատարափի ֆոնին բան չունե՞ս ասելու Տեսանյութ. Արայիկ Հարությունյանը երեխայի պես լաց էր լինում Քանի մահացած և վարակված ունենք այսօր. իրավիճակը Հայաստանում ՖՈՏՈ. Թուրքիայում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել «Լավ եղեք… բայց նաև զգույշ եղեք» Գազի գինը դարձավ 320 դրամ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում
website by Sargssyan