Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը


Մամեդյարովի դաժան «վրեժը». ով է «տապակվելու» Բաքվում

Միջազգային

Իլհամ Ալիեւը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ անցկացրել է անվտանգության խորհրդի նիստ, որում խոսել է այն մասին, թե Հայաստանն անսպասելի հարվածել է իրենց դիրքերին եւ դրա հետեւանքով ունեն զոհեր, սակայն հետ են մղել գրոհը եւ «չեն զիջել ոչ մի սանտիմետր»:

Զուգահեռ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը կատարվածի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Կասպշիկին: Ալիեւը հայտարարել է նաեւ, թե երբ ունենան հնարավորություն, կհրավիրեն արտերկրի զինվորականների եւ ցույց կտան, թե ինչ է եղել եւ ով է սկսել իրականում:

Ալիեւի ելույթի գոնե հրապարակային մասը հուշում է, որ նա չի պատրաստվում հետագա լարումն ավելացնելուն, ինչի համար էլ հայտարարում է, որ չկա ոչ մի սանտիմետրի կորուստ: Այսինքն, չկա որեւէ բան «հետ բերելու» այսպես ասած պարտավորություն: Մյուս կողմից դա ամենեւին չի բացառում, որ Ալիեւը դնի ռազմավարական դիրքի կորուստը հետ բերելու խնդիր, ամեն գնով, այլապես դնելով պաշտպանության նախարարի կամ սահմանապահ ծառայության ղեկավարի պաշտոնանկության հարց: Ի դեպ հատկանշական է, որ առայժմ գոնե չի լսվում Հասանովի ձայնը:

Փոխարենը հրապարակ է գալիս Մամեդյարովը, որի ձայնը չէր լսվում մոտ մեկ շաբաթ, այն բանից հետո, երբ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հակակոռուպցիոն հատուկ գործողություն իրականացրեց ԱԳՆ-ում, ձերբակալելով մի շարք պաշտոնյաների, այդ թվում Մամեդյարովի ընկերոջն ու զինակցին: Հուլիսի 10-ին Մամեդյարովը չէր մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը:

Հուլիսի 13-ին իրավիճակը Բաքվում արդեն արմատապես այլ է եւ խոսք կարող է լինել Հասանովի պաշտոնանկության մասին, թերեւս բանն Ալիեւի պաշտոնանկության չհասցնելու համար: Ադրբեջանական սահմանային սադրանքը, որի հետեւանքով հակառակորդը, ստանալով պատժիչ հակահարված, կորցրել է ռազմավարական գերնշանակության դիրքեր, փաստացի ստացվեց Մամեդյարովի «դաժան վրեժը» նրանց հանդեպ, ովքեր հայկական դիրքերի անհաջող գրոհից առաջ հաջող գրոհ էին իրականացրել ԱԳՆ Մամեդյարովի դիրքերի վրա:

Այդ գրոհը սկսվել էր դեռեւս ապրիլի 21-ին Մնացականյան-Մամեդյարով-համանախագահներ հեռավար հանդիպումից հետո: Դրանից առաջ էլ Լավրովը արել էր փուլային տարբերակի մասին հայտնի հայտարարությունը, ինչին անմիջապես հաջորդել էր Երեւանի չափազանց կոշտ մերժումը: Ադրբեջանում դա գնահատել էին որպես Լավրովի «սադրանք», որով նա հրահրել էր Երեւանի կոշտ պատասխան, ինչը սակայն չէր արժանացել համանախագահների դժգոհությանը:

Մնացականյան-Մամեդյարով-համանախագահներ հունիսի 30-ի հեռավար հանդիպումից հետո էլ փաստորեն եղավ հատուկ ծառայության գրոհը Մամեդյարովի դիրքերի ուղղությամբ, ինչը փաստացի այլ բան չէր, քան գրոհ հենց համանախագահների ուղղությամբ: Հետո Ալիեւը արդեն բաց տեքստով էր դժգոհում նրանցից:

Դժգոհության  «խոսքից գործի» անցումը սակայն Ալիեւի մոտ չստացվեց: Ըստ երեւույթին նրանք, ովքեր կարող էին համոզել այդ «անցումը սկսելու» հարցում, կամ բավականին կոշտ ձեւով խաբել են Ալիեւին, կամ ուղղակի տապալվել, ստիպելով նրան «վերադարձնել» Մամեդյարովին խաղ, եռքը կանգնեցնելու համար: Այն եռքը, որի մասին սահմանային լարվածությանն ու ադրբեջանական կորուստներին զուգահեռ գրում էր Լավրովի խոսնակ Զախարովան՝ «պակասում է միայն Պիտերի ֆորումն ու «տապը» Բաքվում»: Ու՞մ է Ալիեւը դուրս բերելու խաղից, Բաքվում «չտապակվելու» համար:

Հայաստանի անելիքը այդ գործում մեկն է՝ չափազանց զգոն եւ ուշադիր բոլոր ուղղություններով, միաժամանակ աշխույժ քաղաքական աշխատանք համանախագահ երկրների, Չինաստանի եւ Իրանի հետ:

«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար