Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ Շարմազանով


Մեկ կամ եր­կու քայ­լով հնա­րա­վոր չէ խնդրին հա­մա­կար­գա­յին լու­ծում տալ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը անվտանգային բազմաթիվ սպառնալիքների առաջ է կանգնած, իսկ այդ սպառնալիքներից մեկն էլ երկրի ազգաբնակչության թվի նվազման խնդիրն է։ Հայաստանի բնակչությունը անկախության հռչակումից ի վեր մշտապես կրճատվել է մի շարք գործոններով պայմանավորված։ Նվազել է նաև բնակչության բնական աճը. եթե 1986 թվականին այն տարեկան կազմել է 60 հազար, ապա արդեն 2018 թվականին` 10 800։

Տեսակետներ կան, թե Հայաստանի բնակչությունը նվազել է արտագաղթի արդյունքում, սակայն խնդիրը միայն արտագաղթի կամ միգրացիայի գործոնով պայմանավորված չէ, քանի որ դրան են գումարվում նաև բազմաթիվ այլ գործոններ, այդ թվում՝ ծնելիություն, մահացություն, ամուսնություն և ամուսնալուծություն, բնական աղետներ, պատերազմական իրավիճակ, երկրի սոցիալ-տնտեսական դրությունը և այլն:

Եվ չնայած 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հույսեր կային, թե դեպի երկիր ներգաղթ տեղի կունենա, բնակչության սոցիալական դրության բարելավմանը զուգահեռ կաճի նաև ծնելիությունը, այնուամենայնիվ, վերջին երկու տարվա ընթացքում հակառակ պատկերն է նկատվում, և Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է նվազել։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 962 հազար 100 էր: Ստացվում է, որ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 5200-ով պակասել է:

Ընդ որում, հատկապես մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ բոլոր մարզերում, իսկ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անընդհատ տեղի է ունենում մարզերից բնակչության արտահոսք դեպի մայրաքաղաք։

Ժողովրդագրության հետ կապված խնդիրները սրանով չեն ավարտվում, և առկա հարցերն առավել ցայտուն են դառնում հատկապես համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով։ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հունվարմայիս ամիսների նախնական տվյալներից պարզ է դառնում, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների բացարձակ թիվը 2071-ով նվազել է։ Այս իրողությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտից սկսած՝ հարսանեկան արարողություններ նշելն արգելված է, սակայն եղել են դեպքեր, երբ զույգերը որոշել են ամուսնանալ առանց արարողության։ Ճիշտ է՝ ըստ փորձագետների, ամուսնությունների թվի կրճատումը շատ մեծ ազդեցություն չի ունենա այս տարվա ծնելիության ցուցանիշների վրա, սակայն հաջորդ տարվա ծնունդների թիվը զգալիորեն կկրճատվի։

Իսկ ցանկացած պահի պատերազմի վտանգի տակ գտնվող երկրի համար (ինչի մասին այս օրերին հերթական անգամ հիշեցրեց թշնամին) ծնունդների կրճատումը շատ լուրջ հարց է, և իշխանությունների կողմից հատուկ ուշադրություն է պահանջում։ Ճիշտ է՝ կառավարությունը որոշ նախաձեռնություններով հանդես գալիս է։ 

Օրինակ՝ նախատեսվում էր 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300 000 դրամ, բայց մեկ կամ երկու քայլով հնարավոր չէ խնդրին համակարգային լուծում տալ

Դրա համար պետք է ոչ միայն ամուսնությունների և ծնունդների ավելացման նպատակաուղղված քաղաքականություն վարել, այլև սոցիալական երաշխիքներ ապահովել, որպեսզի ընտանիքներն ապահովված զգան իրենց երկրում և անգամ չմտածեն երկրից հեռանալու կամ արտագաղթելու մասին։

Այս առումով ներկայումս Հայաստանը շատ բարդ իրավիճակի առաջ է կանգնած, քանի որ հազարավոր մարդիկ կորոնավիրուսային ճգնաժամի հետ կապված զրկվել են իրենց եկամուտներից կամ կանգնել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Իսկ գործազրկության աճը պայմաններ է ստեղծելու, որ մեծաթիվ քաղաքացիներ սահմանների բացումից հետո վերստին բռնեն արտագաղթի ճանապարհը։ Տա Աստված, ոչ այն ծավալներով, ինչ տերպետրոսյանական տարիներին էր...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում