Մենք էլ նոր ենք իմացել, շոկի մեջ ենք. Լուսակունքի համայնքի ղեկավարը՝ մայոր Գարուշ Համբարձումյանի մասին
ՀասարակությունԱյսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքի ղեկավար Էդուարդ Օհանյանն ասաց, որ այսօր հակառակորդի կողմից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանն արդեն մեկ տարի է, ինչ ընտանիքի հետ ապրում էր Լուսակունք գյուղում:
«Ամուսնացած է, ունի երկու երեխա, մենք էլ նոր ենք իմացել, շոկի մեջ ենք: Գարուշը հիանալի մարդ էր, բարձր արժեքների տեր անձնավորություն»,-նշեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան