Ադրբեջանը մարտական գործողության ընթացքում Բերդի ուղղությամբ «Գրադ»-ի
ОбществоՀայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողության ընթացքում ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքից երեք արկ է կրակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Արմենպրես»-ի ճշտող հարցին, թե որ ուղղությամբ է օգտագործվել «Գրադ»-ը, Շուշան Ստեփանյանը պատասխանեց, որ ադրբեջանական կողմից՝ Բերդի ուղղությամբ, երեք արկ: