Սպանության փորձ` Շենգավիթում (տեսանյութ)

Հուլիսի 9-ի գիշերը մայրաքաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի բակից «Շենգավիթ» բժշկական կենտրոն տեղափոխվեց 45-ամյա մի տղամարդ՝ դանակահարված վիճակում։ Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ, վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկաններ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, կոտրված ապակե շշի մնացորդներ և այլն։ Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնի դարձավ, որ թաղամասի բնակիչների միջև վեճ էր սկսվել, որը վերածվել էր ծեծկռտուքի։

Ծեծկռտուքին միջամտել էին շենքի բնակիչներից մեկի հյուրերը: Այդ ժամանակ տղամարդը դանակահարվել էր։ Միջադեպի ընթացքում մասնակիցները վնասել էին նաև բնակիչներից մեկի մեքենան։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեցին մի խումբ անձինք, որոնցից Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում բնակվող 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։

Նա կալանավորվել է։ Բերման ենթարկվածներից մեկի խուզարկությամբ դանակ է հայտնաբերվել, որն ուղարկվել է փորձաքննության։ Սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ Դեպայը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա 44-ամյա տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է փակ երկրներ նախատեսվաած չվերթները "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել 30-ամյա երիտասարդը կամրջից իրեն ցած է նետել. նա տեղում մահացել է ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը շարունակում են վարժանքները Իմ Դավիթն արդեն Զինվոր է. Արա Գևորգյան «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան Ինչպես և կանխատեսելի էր, այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղում իրենց ավերիչ գործելաոճից. Արմեն Աշոտյան Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված Ռազմական ոստիկանության նոր պետը Արցախի «Արդարություն» կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնում կրթական ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ Ինչ վիճակ է այս պահին Բեյրութում. Պայթյունից 2 օր անց. ՈՒՂԻՂ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կարծես սարսափելի երազ լիներ». նոր կադրեր Բեյրութում պայթյունի ժամանակ տեղի ունեցած հարսանեկան նկարահանումից Եկող մեկ ամսվա ընթացքում Հայաստանի «ժողովրդի» իշխանությունը պլանավորում է
website by Sargssyan