Գազը կթանկանա

2020 թվականի հուլիսի 19-ից բնակչության համար բնական գազի սակագները մնացել են անփոփոխ, իսկ սպառողների մի մասի համար կգործեն բնական գազի նոր սակագներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից:

Մասնավորապես այսօրվանից գազը թանկանում է  խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար։

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 19-ին կայացած նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.

1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան.

ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը`

ա. նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

բ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

4) վերը նշված 1-3-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։

Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հուլիսի 19-ից, բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի օգոստոսի 1-ից»,- հայտնում են ՀԾԿՀ-ից:

 
Ինտերը շարունակում է հավակնել Կանտեին Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսից երկու աշխատակից է մահացել Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը Նիկոլ Փաշինյանը Աննա Մազմանյանին փոխնախարար է նշանակել Գիտե՞ք, թե նարդու քանի տեսակ կա աշխարհում.«Փաստ» Հայաստանի տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը «Գլոբալ Կրեդիտ»-ի դեմ դիմումը՝ ՀՀ Կենտրոնական բանկում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Ֆրեյդն իր բնա­կա­րա­նում իրա­կա­նաց­րել է էֆ­թա­նա­զիա, պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­վել է «Յան­դեքս» որո­նո­ղա­կան հա­մա­կար­գը.«Փաստ» Նավալնիին դուրս են գրել բեռլինյան «Շարիտե» կլինիկայից Տարբեր ոլորտներում ձախողումների պատճառը պաշտոնյաների անփորձությունն ու անփույթ գործելաոճն է Վա­նա­ձո­րի կեր­պար­վես­տի թան­գա­րա­նում կկա­յա­նա լո­ռե­ցի նկա­րիչ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դե­սը.«Փաստ» Հայերենն ու հայագիտությունը կդասավանդվեն օտարերկրյա 10 ուսումնական հաստատություններում Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել ԵՊՀ դասախոսը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմին Մե­ծա­մո­րի ատո­մա­կա­յա­նի շուրջ իրա­վի­ճա­կը բար­դաց­նում է հենց Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը. հե­րո­սա­կան ան­ցյա­լ, վստահ ներ­կան, մշուշոտ ապա­գա.«Փաստ» Տեսանյութ Արմավիրի մարզում տեղի ունեցած չարաբաստիկ վրաերթից. հետիոտնը տեղում մահացել է Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել դատարանի բակում Բլումբերգը նախագահական ընտրություններից առաջ 16 մլն դոլար կվճարի 32 000 հանցագործի ընտրելու իրավունքի վերականգնման համար Օրվա խորհուրդը Վերահսկողությունը՝ մեկ համապարփակ օրենքի շրջանակներում.«Փաստ»
website by Sargssyan