Ըն­դու­նե­լու­թյան քննու­թյուն­նե­րը կվե­րա­նա՞ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդունելության քննությունների հետ կապված դժգոհությունները չեն հանդարտվում: Առաջին հայտի գերակայության արդյունքում բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են դժգոհել, փորձագետները տարաբևեռ կարծիքներ են հայտնում: 

Ընդհանրապես բուհերի ընդունելության քննությունները մեր իրականության մեջ միշտ էլ վերածվել են յուրատեսակ «կյանքի ու մահվան» կռվի, երբ սեփական զավակի՝ բուհ ընդունվելը պատվի հարց է հայ ծնողի համար:

«Փաստ» թերթի տեղեկություններով, տևական ժամանակ է՝ իշխանության որոշակի շրջանակներ առաջարկում են 2021 թվականից ընդհանրապես վերացնել ընդունելության քննությունները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս քննարկումներից մեկի ժամանակ կարծիք է արտահայտվել, թե ժամանակն է ձերբազատվել «սովետից մնացած» այս համակարգից: 

Այս գաղափարի կողմնակիցները քիչ չեն, սակայն հարցն այն է, որ դեռևս չեն կարողանում գտնել լուծման ճանապարհը: 

Բանն այն է, որ քննարկվող տարբերակները, ասենք՝ ընդունելությունը կազմակերպել դպրոցական գնահատականներով, ապա զտման շեշտը դնել ռոտացիոն համակարգի, այսինքն՝ բուհական ընթացիկ գնահատականների վրա, ընդհանրապես վերացնել անվճար տեղերը և այլն, տարատեսակ խնդիրներ են առաջ բերում: 

Այդուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով քննարկումները բավականին թեժ են, և փոքր չէ հավանականությունը, որ մինչև տարեվերջ այս առումով վերջնական որոշում ընդունվի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են հորն ու որդուն դանակահարած կասկածյալին Կրակոցներ՝ Երևանի «Դվին» հյուրանոցի դիմաց․ հայտնաբերվել են փամփուշտներ և պարկուճ ՀՀ-ում հաշվառված է 24 հազար 221 պատմության և մշակույթի անշարժ հուշարձան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 47 000-ի շեմը Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը. The Guardian Արայիկ Հարությունյանը կրկին անգամ ապրում է հոգեկան ծանր ցնցումներ. Արման Աբովյան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը Ավտովթար Լոռու մարզում. բախվել են КамАЗ-ն ու Ваз 2111-ը Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է
website by Sargssyan