«Անցումային արդարադատության» գաղափարին՝ ամուր կառչած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Չնայած առողջապահական և սահմանային լարվածությանը՝ մեր երկրում որոշ շրջանակներ շարունակում են հաստատակամորեն առաջ տանել ՀՀ դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության թեզը։

Մասնավորաբար մեզ տեղեկություններ են հասել, որ ՀՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող, այսպես կոչված, սորոսական շրջանակները շարունակում են ակտիվորեն քննարկել անցումային արդարադատության հետ կապված տարբեր դրույթներ և մտադիր են այն ամեն գնով կյանքի կոչել։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք պատրաստվում են մեկ նոր՝ ամբողջական առաջարկ ներկայացնել ՀՀ իշխանություններին և հերթական անգամ համոզել, որ անցումային արդարադատությունը երկրի համար ունի առանցքային կարևորություն։ 

Մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ, այսպես կոչված, սորոսականների համար առաջնային է այն գաղափարը, ըստ որի՝ «անցումային արդարադատությունը սովորական արդարադատություն չէ, դա արդարության վերականգնման արդարադատություն է»։ 

Իրենց կողմից առաջ քաշված տեսության մեջ անցումային արդարադատության հետ կապված հիմնական թեման վերաբերում է «պետության զավթման» թեզին, որն այդ շրջանակի համար ունի գերկարևոր նշանակություն։ 

Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված փաստահավաք խմբի գաղափարի «կնքահայրը» հիշյալ հիմնադրամի ներկայացուցիչներն են։ Վերջին մի քանի շաբաթներին նրանք մի քանի հանդիպումներ ու տեսակոնֆերանսներ են կազմակերպել և այս գաղափարները հերթական անգամ վերահաստատել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Դանակահարությունը բացահայտվեց Ռուսաստանը ավիափոխադրումները վերականգնում է ԵԱՏՄ բոլոր անդամների հետ, բացի Հայաստանից Սրբապղծություն ու վանդալիզմ Արմավիրի մարզում. կոտրել են Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը Ուսուցիչը սխալ պատասխանի համար ծեծելով սպանել է աշակերտուհուն Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական Նիկոլ Փաշինյանը՝ դիմակներ չկրելու համար հավաքված տուգանքների մասին Ինչպես է հայկական ԱԹՍ֊ն խոցում զրահատեխնիկան. նախարարը տեսանյութ է հրապարակել «Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են հորն ու որդուն դանակահարած կասկածյալին Կրակոցներ՝ Երևանի «Դվին» հյուրանոցի դիմաց․ հայտնաբերվել են փամփուշտներ և պարկուճ ՀՀ-ում հաշվառված է 24 հազար 221 պատմության և մշակույթի անշարժ հուշարձան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 47 000-ի շեմը Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը. The Guardian Արայիկ Հարությունյանը կրկին անգամ ապրում է հոգեկան ծանր ցնցումներ. Արման Աբովյան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը Ավտովթար Լոռու մարզում. բախվել են КамАЗ-ն ու Ваз 2111-ը Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
website by Sargssyan