Արայիկ Հարությունյանը թիրախավորել է Վիտալի Բալասանյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն արձագանքել էր ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությանը, նշել, որ այնտեղ տեղ են գտել «վտանգավոր ու անընդունելի ձևակերպումներ»: Բալասանյանը նաև շեշտել է, թե «հաստատվում են իմ այն բոլոր մտահոգությունները, որոնք ես հնչեցրել եմ Արցախի հարցում պաշտոնական Երևանի վարած քաղաքականության վերաբերյալ»։

Նշենք, որ առհասարակ Բալասանյանի կուսակցության ներկայացուցիչները բավականին ակտիվորեն իրենց դիտարկումներն են ներկայացրել ազգային անվտանգության նոր հայեցակարգում տեղ գտած խնդիրների և մնացած մտահոգիչ թեմաների շուրջ։ 

Չնայած այն փաստին, որ այդ քննադատություններն ու դիտողություններն ուղղված էին հայաստանյան իշխանություններին և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, զարմանալիորեն այդ դիտարկումներին շատ արագ արձագանքել են Արցախից. նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը և իշխանություններին սպասարկող սատելիտները լծվել են հակադարձել Բալասանյանին՝ նրան դարձնելով քննադատության թիրախ։ 

Այդ տոտալ քննադատության ընթացքում անձնական, որոշ դեպքերում նաև վիրավորական բնույթի արտահայտություններ են հնչել Վիտալի Բալասանյանի և նրա գլխավորած կուսակցության անդամների հասցեին։

 Հավելենք, որ ֆեյսբուքյան հարթակում արձագանքել են ոչ միայն Հարությունյանի մամուլի խոսնակը և իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ, այլև աշխատել է լուրջ ֆեյքային «բանակ», որոնց հիմնական հանձնարարականը եղել է ինտենսիվ գրոհի ենթարկել մասնավորաբար Բալասանյանի ֆեյսբուքյան էջը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մշակույթի հայ գործիչների նախընտրած ռուս հեղինակների գրքերը համալրել են մարզային գրադարանները (տեսանյութ) Տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է Էրդողանը որոշել է գազով շանտաժի ենթարկել Ռուսաստանին Տեսանյութ Արմավիրի մարզի 13 տներում առաջացած հրդեհից Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանու մեջ հայտնաբերվել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր հարուցվել է քրգործ. ՊԵԿ Ոստիկանը հեծանիվով անցել է ցուցարարի գլխի վրայով (տեսանյութ) Իսպանիայում ռեժիսորին դիմակ չկրելու պատճառով վռնդել են սեփական ֆիլմի պրեմիերայից Թուրքիայում քրդամետ կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել «Արևմուտքի կարիքը չունենք». Լուկաշենկոն՝ Բելառուս-ՌԴ համագործակցության մասին Թուրքիայում նախկին հայտնի ֆուտբոլիստի կինը 1 միլիոն դոլար է առաջարկել մարդասպանին` ամուսնու սպանության համար Սերբիայում ՄիԳ-21 կործանիչն ընկել է տան բակում (լուսանկարներ, տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին 18 մլն դոլար. Էսկոբարի եղբորորդին թմրաբարոնի տան պատի մեջ թղթադրամներով լի պայուսակ է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ) Արդուկ, ճաշ, կարուձև. Իսպանիայի դպրոցներից մեկում տղաներին սովորեցնում են՝ ինչպես տնային գործեր անել (լուսանկարներ) Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվել Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում 7-ամյա տղային (տեսանյութ) «Իմ քայլի» հերթական պատգամավորը մանդատը վայր դրեց ID.4. Volkswagen-ը ցուցադրել է իր առաջին էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ) Տարիներ շարունակ տարբեր ապահովագրական ընկերություններ անօրինական ուղիներով հայթայթում են անձնական հեռախոսահամարս .. Փաշինյանն Արմեն Փամբուխչյանին պաշտոն է տվել
website by Sargssyan