Չորս անձի դանակահարություն Նորապատ-Սարդարապատ ճանապարհին

Հուլիսի 27-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արմավիր քաղաքում բնակվող չորս անձ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերի համատեղ միջոցառումներով հայտնի դարձավ, որ մի խումբ անձանց մասնակցությամբ Նորապատ գյուղից  Սարդարապատ տանող ճանապարհին միջադեպ էր տեղի ունեցել։

Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճն ավարտվել էր դանակահարությամբ։ Օպերատիվ կերպով պարզվեցին մասնակիցների, այդ թվում՝ կասկածվողի ինքնությունը։

Հայտնաբերվեցին ու ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։

Կասկածվողի հետ տարվեց բացատրական աշխատանք, ինչի արդյունքում Սարդարապատ գյուղում բնակվող 44-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

«ՊՍԺ»-ն արտագնա խաղում հաղթանակ տարավ «Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց, բան չունե՞ք ասելու». Արփինե Հովհաննիսյան «Բարսելոնան» Գամպերի գավաթակիր Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը Հայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը Սննդային թունավորման դեպքեր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին․ Աշոտյան Լավ կլիներ, որ առողջապահության նախարարության ղեկավարությունը նման օպերատիվությամբ պայքարեր կորոնավիորւսի դեմ՝ սապոնը ձեռքին Նիկոլի դռանը հերթ կանգնելու փոխարեն Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes Vario և Mercedes C 240 մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկն ու իր երկու ուղևորները հոսպիտալացվել են Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդներին Իրաքցի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական ծառայության առաջնորդներից մեկին «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածը 32 տարեկան էր Բանակցել ենք գործարանների հետ, բանջարեղենն ամբողջ ծավալով կմթերվի․ Էկոնոմիկայի նախարարություն Հեղափոխական իշխանությունից շուտով մնալու են միայն աքսեսուարները. Վլադիմիր Մարտիրոսյան Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակման հիմնական միջոցը Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ Վրաստանը Ինդոնեզիա է արտահանել տեղական արտադրության զրահամեքենաներ Սևիլյան մերժել է Սիթիի՝ Կունդեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը
website by Sargssyan