Ծառահատումների հարցն՝ առաջին պլանում. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
Այս օրերին բավականին լարված է իրավիճակը հատկապես այն մարզերում, որտեղ շատ են անտառները, և որտեղ բնակչության ձմեռվա հիմնական վառելիքը բնափայտն է։ Բանն այն է, որ ձմռանն ընդառաջ բնակչությունը սկսում է վառելափայտի ձեռքբերման քայլեր իրականացնել, և այդ գործընթացը սկսվում է հենց այս սեզոնից։
Թերթի աղբյուրը փոխանցել է, որ ներկա պահին բավականին խստացված է հսկողությունը Լոռու և Տավուշի մարզերի անտառամերձ հատվածներում։ Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունից «Հայանտառ»-ին հրահանգել են «ֆուլ» համագործակցել ոստիկանության և բնապահպանական տեսչության աշխատակիցների հետ՝ նախ՝ ապօրինի ծառահատումները հնարավորինս կանխելու, ապա և յուրաքանչյուր նման դեպք տեղում ֆիքսելու և օրինախախտներին բերման ենթարկելու նպատակով։ Նշենք, որ պատասխանատուներին հատուկ մեքենաներ են հատկացվել անտառամերձ հատվածներում դիրքավորվելու և գրեթե շուրջօրյա ծառայություն իրականացնելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում