Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի բացառել տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումները՝այդ կերպ մեսիջ հղելով քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին, որ նա և նրա գլխավորած քաղաքական ուժը բաց են համագործակցության համար:

Վանեցյանը կանխատեսում է շատ ակտիվ քաղաքական գործընթացներ մոտակա ժամանակներս: Երկրում առկա են բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ և այսօրվա իշխանություններն անկարող են դրանք լուծել՝չկա հստակ ճանապարհային քարտեզ, թե ինչպես պետք է դուրս գալ առկա պետական կառավարման համակարգի և գալիք տնտեսական կոլապսից:

Ներքաղաքական կյանքում Վանեցյանի և նրա գլխավորած «Հայրենիք» կուսակցության ակտիվացումն ու կուսակցաշինական ակտիվ աշխատանքները՝նախօրեին կուսակցությունն Արտաշատում բացեց կուսակցության նոր գրասենյակը, խուճապի են մատնել այսօրվա իշխանություններին, ովքեր Վանեցյանի անբիծ կենսագրությունը փորձում են հարվածի տակ դնել սև PR-ի գործիքակազմով՝ֆեյքերով և շինծու քրեական գործերով՝այդ կերպ վնասելով ոչ թե Վանեցյանին, այլև ի ցույց դնելով սեփական թուլությունը:

Հասարակությունը տեսնում է, որ բոլոր քրեական գործերը հերթով կազմաքանդվում են՝անհիմն լինելով: Վանեցյանի հստակ ու գրագետ խոսքը երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների մասով՝առանց անձնական վիրավորանքների Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հասցեին, բարձրացնում են նրա վարկանիշը հասարակության շրջանում:

Վանեցյանը ներքաղաքական դաշտի հիմնական խաղացողներին առաջարկում է գնալ լայն կոնսոլիդացիայի՝իշխանությունների հեռացման օրակարգով և առաջնային պլան է մղում ծրագրային, գաղափարական պայքարը՝հակադրելով ծրագրային պայքարը՝ ֆեյքերի բանակի լատինատառ վիրավորանքներին սոցիալական ցանցերում:

«Հայրենիք» կուսակցության նախագահը հայտարարել է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ ակտիվ համագործակցության մասին՝չբացառելով նաև համագործակցությունն այլ ուժերի հետ, ովքեր ցանկանում են փրկել Հայաստանն այսօրվա իշխանությունների ձախողված ներքին և արտաքին քաղաքականությունից:

Զոհված Գառնիկ Խլղաթյանն է․ զինվորը 19 տարեկան էր (լուսանկարներ) Ալիևն է Դուշանբեում ինձ դիմել խնդրանքով. Փաշինյան Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է. Սաակաշվիլին իր աջակցություն է հայտնել Ադրբեջանին Արցախի ՊՆ-ն հայտնում է մարտերի ընթացքում նահատակված 28 զինծառայողների անունները Տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում. մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է. Շուշան Ստեփանյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը կոչով դիմել է ուսանողներին 20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել․ ՌՀՄ նախագահը դիմել է Պուտինին Ադրբեջանում աշխատող թուրք լրագրողները խուճապ են տարածում «Օլիմպավան» մարզաբազան պատրաստ է ապաստարան տրամադրել Արցախից Հայաստան տեղափոխված մեր քույրերին և եղբայրներին Ռուսաստանը ավիացիոն ուժեր է փոխադրում Հայաստան Աննա Հակոբյանը այցելել է ապաստարաններ (լուսանկարներ) Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները (տեսանյութ) Ադրբեջանը փակում է իր օդանավակայանները, որպեսզի իր քաղաքացիները չփախնեն երկրից և գնան առաջնագիծ. Փորձագետ Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման «Թող Աստված պաշտպանի ձեզ բոլորիդ». Գոհար Ավետիսյանն Արցախին կոչ է արել ուժեղ լինել Արցախի անկախության ճանաչումն այլընտրանք չունի Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն Վարդենիսի տարածքում (տեսանյութ) Հեռախոսազրույց են ունեցել Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիեւը Հանուն Արցախի դրամահավաք-արշավի շրջանակում նվիրաբերվել է 655 հազար դոլար Զոհված Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից է
website by Sargssyan