Կիև-Երևան չարտերային թռիչք օգոստոսի 8-ին
ՀասարակությունՈւկրաինական SkyUp ընկերությունը կազմակերպում է Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը․
Ուկրաինական #SkyUp ընկերությունն օգոստոսի 8-ին ժամը 18։40-ին կազմակերպում է Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով:
Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի։
Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ (երեխա, ծնող, ամուսին) հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։
Տոմսերն ազատ վաճառվում են #SkyUp ընկերության կայքում․ https://skyup.aero/en/results…
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ