Հայտնի ռեփ երգչուհին մահացել է նստատեղի մեծացման վիրահատությունից հետո
LifestyleԲրազիլացի ռեփ կատարող Ֆերնանդա Ռոդրիգեսը մահացել է նստատեղի մեծացման անհաջող վիարահատությունից հետո, հայտնում է Daily Mail-ը։
Լիպոլիֆտինգ պրոցեդուրան, որին 45-ամյա կատարողը ենթարկվել է էսթետիկ բժշկության կենտրոնում, նրա ու ընտանիքի համար իսկական wղբերգության է վերածվել։ Մեթոդի էությունը բավական պարզ է. ճարպը հիվանդի մեջքից ներարկել են նստատեղ: Սակայն մի քանի օր անց արտիստն իրեն վատ է զգացել։ Ի դեպ, Ռոդրիգեսը վիրահատության համար բավական դեմոկրատական գին է վճարել՝ 580 դոլար։
Շտապ օգնությունը ռեփերին հասցրել է Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցներից մեկը, սակայն նա մահացել է երիկամային անբավարարության արդյունքում։ Պարզվել է, որ հիվանդի մահը վրա է հասել սեպսիսի արդյունքում։ Էսթետիկ պրոցեդուրայի ընթացքում վիրաբույժը ճարը խառնել է «օտար սուբստանցիայի» հետ։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ