Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


«Մենք 3 հարսանիք ենք ունեցել». Արսեն Սաֆարյանը` ամուսնության 19-ամյակի առթիվ կնոջը մատուցած անակնկալի և իրենց երեխաների մասին

Lifestyle

Երգիչ Արսեն Սաֆարյանն ու կինը` Սաթեն Գաբրիելյանը, օրերս նշել են ամուսնության 19-ամյակը: Այս առիթով Tert.am Life--ը հետաքրքիր զրույց է ունեցել Արսենի հետ, ով պատմել է, թե ինչպես են նշել օրը, վերհիշել է իրենց ծանոթության ու երեք հարսանիքի պատմությունն ու խոսել երեխաների` Էլենի և Արթուրի մասին:

«Մեր ամուսնության օրը համընկավ մեր ընկերներից մեկի ծննդյան օրվա հետ, մի քանի հոգով հավաքվել էինք: Սաթենը մտածում էր` մոռացել եմ, թե ինչ օր է: Խնդրեցի, որ միացնեն իմ երգացանկից «Էս ինչ սիրուն ես» երգն ու ծաղկեփնջով ներս մտա: Անակնկալը պարզ էր, բայց ստացված, ուրախացավ: Հաճախ սեր չեմ խոստովանում, քանի որ ամեն ինչ խոսքերով չի որոշվում, բայց պարտադիր չէ տոն լինի, որ կնոջս ծաղիկներ նվիրեմ: Ես կարող եմ ծաղիկներ նվիրել մի սովորական երկուշաբթի: Մարդուն միայն խոսքերով չեն սիրում, սիրում են խորիմաստ լռելով, գործողություններով»,- ասաց Արսենը:

Արսենն ու Սաթենն առաջին անգամ հանդիպել են 1997 թվականին Երգի թատրոնում. Սաթենը Քրիստինե Պեպելյանի ընկերուհին է. «Առաջին հայացքից նրան առանձնացրի մյուսներից, երկար ժամանակ չէի մոտենում, հեռվից էի հետևում, որովհետև ինքս էլ դեռ կայացման փուլում էի: Նրա մեջ ինձ գրավեց մաքրությունը, անաղարտ լույսը, որ գալիս էր իրենից: Հետաքրքիր է, որ ես չեմ ասել` ես քեզ սիրում եմ, ասել եմ, որ նրա մեջ տեսնում եմ իմ կնոջն ու մեր երեխաների մայրիկին: Ամուսնացանք 2001 թվականին, ունեցանք երեք հարսանիք»:

Արսենը պատմեց, որ առաջին հարսանիքը Մոսկվայում է եղել. զույգը գնացել է նշանելու նպատակով, բայց Արսենը Սաթենին ասել է` էլ ե՞րբ հնարավոր կլինի այդքան մարդու հավաքել մի հարկի տակ, ու որոշել են միանգամից ամուսնանալ:

«Ունեցանք նաև հայկական մեծ հարսանիք` 700 հյուրով, պսակադրվեցինք եկեղեցում: Հարսի կողմն իմ մատանին մոռացել էր տանը, այդ պատճառով հյուրերից մեկի մատանին դրեցի մատիս,- ասաց նա և հավելեց,  որ երկրորդ հարսանիքը Հրազդանում է եղել, այն առանձնահատուկ է դարձրել Արթուր Գրիգորիչը` իր անակնկալով: -Գաղտնիք չէ, որ մաեստրո Արթուր Գրիգորիչը խնջույքներ չի սիրում, այնուամենայնիվ, նրան հրավիրել էի երկրորդ հարսանիքիս: Ինձ համար անսպասելի` նա եկավ Երգի թատրոնի մեր սերնդի ներկայացուցիչների` Ալլա Լևոնյանի, Զարուհի Բաբայանի, Տիգրան Պետրոսյանի, Անդրեի, Քրիստինե Պեպելյանի և մյուսների հետ: Դա իմ ու Սաթիկի համար մեծ երջանկություն էր»:

Զույգի երրորդ հարսանիքը տեղի է ունեցել Սևանում. Այն անակնկալ էր Արթուր Գրիգորիչի կողմից. «Երրորդ հարսանիքը շատ օրիգինալ էր, քանի որ Արթուր Գրիգորիչը մեզ անակնկալի բերեց: Գնացինք Սևան, նա վարձեց Սևանի միակ նավը, պահանջեց, որ Սաթիկը հագնի հարսի զգեստ, ես էլ` փեսայի կոստյում: Այդ շոգին կատարեցինք մաեստրոյի ցանկությունը, թեև հետո հարսիկը իրեն վատ զգաց: Հետագայում պարզվեց, որ նա հղի է»:

Նկատառմանը, որ կողքից իր ընտանիքն իդեալական է թվում, Արսենը հակադրեց. «Իդեալական ոչինչ չկա, ընտանիքը բարդ օրգանիզմ է, որը համեմատում են մի փոքրիկ պետության հետ: Այդ պետության մեջ մեծանում են նաև փոքրիկներ: Պետք է կարողանաս այն ղեկավարել: Երկու տարբեր անհատ միասին կիսում են աշխարհի ամենաբարդ բանը` կենցաղը, որը շատ բան է փչացնում: Չնայած նաև միացնում է, հիմնականում, կենցաղը բացասական ազդեցություն է ունենում»:

Զույգի աղջիկը` Էլենը, արդեն 18 տարեկան է, այս տարի ընդունվել է Ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ: Տղան` Արթուրը, 12 տարեկան է, դպրոցական է: «Երևի շատերը գիտեն, որ Էլենը որքան մաքուր երգեցողություն ունի, բայց, որպես հայր, նրան խորհուրդ տվեցի ունենալ մեկ այլ մասնագիտություն, իսկ երբ ցանկանա երգել, ես նրա կողքին կլինեմ: Այդ խորհուրդն իմ փորձի ընթացքում է ծնվել: Եթե ժամանակը հետ տայի, պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն կստանայի: Որդիս էլ բացառիկ մաքուր է երգում, վստահորեն կարող եմ ասել, որ երկուսն էլ այսօրվա որոշ երգիչ-երգչուհիներից մաքուր են կենդանի երգում»,-նկատեց երգիչը:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին