«Հոգով և սրտով եղբայրական Լիբանանի հետ ենք». Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով (լուսանկարներ)

Աշխարհի ամենաբարձր շինությունը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Բուրջ Խալիֆա երկնաքերը, լույս չորեքշաբթի լուսավորվել է Լիբանանի ազգային դրոշի գույներով: Այդպիսով ԱՄԷ-ն իր համերաշխությունն է հայտնել Լիբանանին, որի մայրաքաղաք Բեյրութում նախօրեին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է զոհվել:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ԱՄԷ արտգործնախարար Անվար Գարգաշը նշել է, որ «իրենք հոգով և սրտով լիբանանցիների հետ են և աղոթում են եղբայրական ժողովրդի բարօրրության համար»:

Աղբյուրը նկատում է, որ ներկայում Լիբանանն աննախադեպ տնտեսական ճգնաժամի կիզակետում է: Կորոնավիրուսային համավարակի ֆոնին չեն դադարում հակակառավարական ցույցերը, երկրում կտրուկ աճում է գործազրկության մակարդակը, պարենի սուր պակաս է նկատվում: Մինչդեռ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է ցորենի և այլ հացահատիկների պաշարները:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են: Զոհերի մեջ կա 3 հայ:

Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել:Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: 

Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։

(Twitter: @BurjKhalifa)Beirut blast: Over 100 dead as rescuers battle with Lebanon's ...At least 25 people killed, 2,500 injured in Beirut blast

Նիկոլ Փաշինյանը՝ դիմակներ չկրելու համար հավաքված տուգանքների մասին Ինչպես է հայկական ԱԹՍ֊ն խոցում զրահատեխնիկան. նախարարը տեսանյութ է հրապարակել «Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են հորն ու որդուն դանակահարած կասկածյալին Կրակոցներ՝ Երևանի «Դվին» հյուրանոցի դիմաց․ հայտնաբերվել են փամփուշտներ և պարկուճ ՀՀ-ում հաշվառված է 24 հազար 221 պատմության և մշակույթի անշարժ հուշարձան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 47 000-ի շեմը Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը. The Guardian Արայիկ Հարությունյանը կրկին անգամ ապրում է հոգեկան ծանր ցնցումներ. Արման Աբովյան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը Ավտովթար Լոռու մարզում. բախվել են КамАЗ-ն ու Ваз 2111-ը Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է
website by Sargssyan