Պայթյունը որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ․․. բեյրութահայ բժիշկ
ՀասարակությունԲեյրութահայ բժիշկ Րաֆֆի Փոլադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է երեկ տեղի ունեցած դեպքերի մասին, նկարագրել, թե ինչ իրավիճակ է եղել Բուրջ Համուդ հայկական թաղամասի շրջակայքում, որտեղ այդ պահին գտնվել է նա:
«Ժամը 6-անց էր երեկ, երբ որ իմ անձնական դարմանատուն ես կերթայի հիվանդներես մեկի տունը, երբ որ հասա խաչմերուկը, պատահեցավ այս մեծ պայթյունը: Նախքան այդ, օդին մեջ ամպամած բաներ տեսա, ըսի՝ չի կարա ըլլալ, որ օգոստոսի սկզբին անձրև կամ ամպ պատահի, սակայն պայթյունը, որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ, ետևի ինքնաշարժիս ապակիները փշրվեցան, խանութներեն մարդիկ դուրս թռան, ահավոր երևույթ էր»,- նկարագրել է նա:
Բժիշկը նաև պատմել է, որ երբ հասել է հիվանդի մոտ, տեսել է, որ նա վնասներ չի կրել, սակայն շատերը վիրավոր են եղել, իսկ առավել զարմացել է դեպքից բավական հեռավորության վրա տեղի ունեցածով.
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ