«Բոլորս վախեցած դուրս փախանք». Նառան` Բեյրութում երեկ տեղի ունեցած պայթյունի և իրենց կրած վնասի մասին
LifestyleԲեյրութի նավահանգստում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան: Երգչուհի Նառան այս օրերին Լիբանանում է, քանի որ նրա ամուսինը լիբանանահայ է, նրանք այնտեղ բնակարան ունեն:
Tert.am Life-ը կապ հաստատեց երգչուհու հետ, ով ասաց, որ այս պահին իրենց լավ են զգում, վախն անցել է, երեկվանից հետո փորձում են վերականգնվել:
«Այս պահին մեզ վտանգ չի սպառնում, բայց քաղաքը տակնուվրա է եղել, զոհեր կան: Ես պայթյունի պահին խանութում էի, խլացնող ձայն լսվեց, կարծեցինք` խանութում ռումբ կար և պայթեց: Խանութի պատուհանների ապակիները կոտրվեցին, բոլորս վախեցած դուրս փախանք: Դրսում տեսանք, թե քաղաքն ինչ վիճակում է»,-ասաց Նառան։
Երգչուհին հայտնեց, որ իրենց բնակարանն էլ բավականին վնասվել է` չնայած պայթունի վայրից հեռու է մոտ 10 կիլոմետր։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ