Al Arabiya-ն հրապարակել է Բեյրութի պայթյունի՝ ամենամոտ տարածությունից արված տեսանյութը

Al Arabiya կայքը հրապարակել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը: Ստորև ներկայացված կադրերը ֆիքսվել են նավահանգստի դիմաց գտնվող բնակելի շենքի պատշգամբից:

Շենքը գտնվել է հենց այն պահեստի դիմաց, որտեղ պահվում էր պայթյունի պատճառ դարձած ամոնիումի նիտրատը:

«Տեր Աստված, այս ի՞նչ էր, հուսով եմ՝ ոչ ոք չի տուժել: Այս կրակը հնարավոր կլինի՞ մարել»,-նավահանգստում հնչած առաջին՝ համեմատաբար թույլ պայթյունից հետո ասում է տեսանյութի հեղինակը: Այնուհետև նա ու ինչ-որ տղամարդ սկսում են կատակներ անել՝ ասելով, թե իրենք միակ ողջ մնացած մարդիկ են, որոնց հաջողվել է պատահարը տեսանկարահանել:

Րոպեներ անց հնչում է երկրորդ հզոր պայթյունը: Դատելով կադրերից՝ պայթյունի ալիքն այնքան հզոր է եղել, որ երկուսին հետ է շպրտել, իսկ  հեռախոսը միացված տեսախցիկով ընկել է հատակին:

Դրանից հետո որևէ ձայն կամ խոսակցություն չի լսվում:

Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Պայթյունի հետևանքով զոհվել է 135 մարդ, այդ թվում՝ հայկական համայնքի 11 ներկայացուցիչ, մինչդեռ վիրավորները 5000-ից ավելի են:

 

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով Փաշինյանի ամբարտավանությունը․ իշխանությունն անցնում է մի վտանգավոր գիծ որից անդին ինքնաոչնչացումն է Գագիկ Ծառուկյանի ջանքերով կահավորվեց սահմանամերձ Ոսկեվանի մարզադպրոցը Սեմեդուն հայտարարել է, որ հեռանում է «Բարսելոնայից» Գագիկ Ծառուկյան, ժողովուրդ, հանրահավաք և իշխանական անկառավարելի մեծ վախ «Նա այսօր պարզապես թոշակի անցավ. ժողովրդի ընտրած միակ առաջնորդը ես եմ». Տիխանովսկայան մեկնաբանել է Լուկաշենկոյի երդմնակալությունը ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ է գործարկել (Տեսանյութ) Մոսկվա-Երևան առաջիկա չարտերային չվերթների ժամանակացույցը Հովվաշանը բերել է տուն և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը և թափահարել Ոստիկանը շան փոխարեն կրակել և սպանել է շան տիրոջը (տեսանյութ) Լեհաստանում կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց է ստեղծվել Դանիայի ափերի մոտ ռուսական ֆրեգատ ու բեռնանավ են բախվել Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը՝ հոկտեմբերի 15-ից «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացավ պետական գրանցում ԱՄՆ-ում ոստիկանները 11 անգամ կրակել են աուտիզմով հիվանդ 13-ամյա երեխայի վրա (տեսանյութ) Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ինտերը շարունակում է հավակնել Կանտեին Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսից երկու աշխատակից է մահացել Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը
website by Sargssyan