30-ամյա երիտասարդը կամրջից իրեն ցած է նետել. նա տեղում մահացել է
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-«Առինջ Մոլ»-Գետարգել ճանապաւհին գտնվող կամրջից քաղաքացի է ցած նետվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Աբովյանի բժշկական կենտրոնի հերթախահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ԱԻն ՓԾ օպերատիվ խումբը։
Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Վաղարշակ Մկրտչյանը։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ