«Երազում եմ այդ օրվա մասին»․ Դիանա Տոռես
Lifestyle«Կինստագրամ» սիթքոմից հանրությանը հայտնի դարձած Դիանա Տոռեսի մոտ ամառը պասիվ է անցնում։ BRAVO.am-ին դերասանուհին ասել է, որ երեկոները տանն են անցկացնում, շոգն էլ լողավազան գնալով է հաղթահարում։
«Բավական ակտիվ եւ գերհագեցած ամառներ եմ ունեցել, որնց կողքին այս մեկը շատ միապաղաղ է անցնում։ Երազում եմ սահմանները բացվելու օրվա մասին, որ կարողանամ իմ ծրագրած հանգիստը վայելել։ Ձանձրույթը հաղթահարելու համար լողավազան եւ մարզասրահ եմ գնում։ Ջուրն իմ տարերքն է, գոնե այդպես լիցքաթափվում եմ ու նոր էներգիայով լիցքավորվում»,- ասել է Դիանան։
Վերհիշել է տպավորիչ արձակուրդները․ «Նախորդ տարի Դուբայում էի, այցս համընկավ Ռամադանի հետ, ամեն բան փակ էր, ոˊչ ակումբներ, ոˊչ ժամանցի այլ վայրեր չէին գործում։ Իմ երազած հանգիստն էր՝ օվկիանոս, արեւ ու ավազ։ Ծեր տարիկի պես պասիվությունից հաճույք էի ստանում։ Բաթումիում էլ ընկերուհուս հետ հիանալի օրեր ենք անցկացրել»,-պատմել է նա։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ