«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, կորոնավիրուսից մահերի թիվն անցավ 1000-ը. Արթուր Վանեցյան
Բլոգ«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ինստագրամյան էջում գրել է.
«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը։ «Դուխով» լինել՝ նշանակում է դուխով որոշումներ կայացնել, որոնք կպաշտպանեն քո ժողովրդին, կապահովեն նրանց կյանքը։ Բազմաթիվ աններելի սխալ որոշումներն արժեցան ահռելի թվով կյանքեր։ Այս պահին 1000-ից ավել մեր քաղաքացիների կյանք՝ մեկ միլիոն բնակչի հաշվով անգամներ ավել մեր նման երկրների ցուցանիշներից»։