«Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած լինի». Ռոզի Ավետիսովան`անձնականում փոփոխության մասին

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան վերջերս նկարահանվել է Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում: Նրա խոսքով` սա իր համար երկար սպասված համագործակցություն էր: Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է Մհերի հետ համագործակցության, հեռուստատեսային դադարների, Կամերային թատրոնում չխաղալու պատճառի և անձնականի մասին:

-Ռոզի, հեռուստաէկրանին դադարներով եք հայտնվում: Ո՞րն է պատճառը:

-Այդ դադարները միայն հեռուստադիտողի աչքին են: Ես այդ ընթացքում նկարահանվում եմ մի նախագծում, որը հետո է ցուցադրվելու: Անպայման չէ ամեն օր եթերում լինել, մարդիկ պետք է հասցնեն կարոտել քեզ: Ես նախընտրում եմ նկարահանվել մինչև 25 մասանոց նախագծերում, ֆիլմերում, որոնք ավարտված սցենար ունեն: Այն դերասանները, ովքեր նկարահանվում են բազմասերիանոց հեռուստասերիալներում, տարվա կտրվածքով մոտ 300 օր եթերում են: Ես խուսափում եմ նման նախագծերից, քանի որ չեմ տեսնում`որտեղից է սկսվում կերպարը, որտեղ ավարտվում: Բազմասերիանոց նախագծերը 1-2 ամիս հետո սկսում են ձանձրացնել հեռուստադիտողին:  

-Առաջարկներն ընդունելիս ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում:

-Հիմա ընտրում են այն նախագծերը, որոնցում պետք է նկարահանվեմ: Սցենարը պետք է ինձ դուր գա, կերպարը պետք է հետաքրքիր լինի, նկարահանող խումբը պետք է պրոֆեսիոնալ լինի: Ոչ պակաս կարևոր են նաև մարդկային հարաբերությունները, ֆինանսական կողմը: Լինում է, որ անհամատեղելի թիվ են ասում, նման դեպքում առաջարկից հրաժարվում եմ:

-Կնկարահանվե՞ք այնպիսի նախագծում, որտեղ ֆինանսական կողմը Ձեզ չի համապատասխանի, բայց կերպարը դուր կգա:

-Եթե կերպարն ինձ իսկապես դուր գա, ինչո՞ւ ոչ: Ամեն ինչ գումարով չի որոշվում:

-Ասում եք, որ հեռուստադիտողը պետք է հասցնի դերասանին կարոտել, բայց երբ դերասանը որոշ ժամանակ էկրանին չի երևում, հեռուստադիտողը կարող է նաև մոռանալ նրան: Ինչպե՞ս եք բալանսավորում, որպեսզի կարոտեն, բայց չմոռանան Ձեզ:

-Իրականում բարդ է դա բալանսավորելը: Ամեն տարի հայտնվում են նոր դերասանուհիներ, ովքեր պակաս տաղանդավոր չեն, ուղղակի ինքս մրցակցության վախ երբեք չեմ ունեցել, հիշվելու, հայտնի մնալու փաստի հետևից էլ երբեք չեմ ընկել: Դերասաններին փոխարինելու են գալիս նորերը, ինչը նորմալ է, բայց չի նշանակում, որ ես այդ դեպքում դառնում եմ պակաս հետաքրքրիր: Նախընտրում եմ նկարահանվել մի նախագծում, որը կդիտեն քչերը, բայց կլինի իմ սրտով, քան հերթական բազմասերիանոց սերիալում, որը կունենա մեծ լսարան, բայց որակապես կզիջի այն նախագծին, որը համեմատաբար քիչ լսարան ունի:

-Նկարահանվել եք ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում: Սա Մհերի հետ համագործակցելու Ձեր առաջին փորձն էր, գիտեմ, որ նախկինում մասնակցել եք քաստինգներին, բայց չեք անցել:  Ինչպե՞ս այս անգամ անցաք:

-Ինձ համար երկար սպասված համագործակցություն էր: Որպես դերասանուհի`նրա հետ աշխատելու մեծ հետաքրքրություն ունեի: Գիտեի, որ մասնագիտական առումով բարդ է լինելու, հենց դա էր ինձ դուր գալիս: Ես սիրում եմ բարդություններ հաղթահարել, նոր բաներ հայտնաբերել ինձ համար: Երկու անգամ Մհերի ֆիլմերի համար քաստինգի մասնակցել էի, երկու անգամն էլ չէի հաստատվել: Աստված երրորդություն է սիրում, մասնակցեցի երրորդ անգամ և հաստատվեցի: Հայտնվել էի պրոֆեսիոնալ, պատրաստված խմբում, ունեի փայլուն խաղընկերներ, որոնցից շատերի հետ նախկինում աշխատել էի: Չգիտեմ`արդյունքն ինչպիսին կլինի, բայց ընթացքից հաճույք եմ ստացել ու ափսոսում եմ, որ իմ նկարահանման օրերը քիչ էին:

-Մոտ մեկ տարի է` Կամերային թատրոնում չեք խաղում: Ինչու՞:

-Այնտեղ խաղացի կես տարի: Կամերային թատրոնն ունի այլ ձևաչափ, դասական թատրոնին նման չէ ու ամեն դերասան չէ, որ այնտեղ կարողանում է հարմարվել, իրեն ճիշտ մատուցել: Ինձ համար Կամերային թատրոնը շահեկան չէր, միգուցե այլ թատրոնում կարողանամ հետաքրքիր դրսևորվել, բայց այնտեղ չէի կարողանում, ճիշտ տեղում չէի: Եթե կոպիտ ասեմ, Կամերային թատրոնի ոճն իմը չէր:

-Մինչև Կամերային թատրոնում խաղալը, այնտեղ որպես հանդիսատես եղել էիք: Այդ ժամանակ չէի՞ք զգում, որ այդ թատրոնը Ձերը չէ:

-Զգում էի, բայց մեծ ցանկություն ունեի խաղալու փոքր բեմում, քանի որ նման թատրոնների սիրահար եմ: Նաև երկար տարիներ ուզում էի երգել ու այնտեղ հնարավորություն ուենցա այդ ցանկությունը իրագործել: Այս ամենից ելնելով`որոշեցի փորձել:

-Դու՞ք դադարեցրիք համագործակցությունը:

-Ինքս չեմ հրաժարվել, Լուսինե Երնջակյանն է ասել, որ խելամիտ կլինի մեր համագործակցությունը դադարեցնել, քանի որ ես ճիշտ տեղում չեմ: Պահը մոտեցել էր, մեզնից մեկի կողմից առաջարկը պետք է լիներ, բայց Լուսինե Երնջակյանի նախաձեռնությամբ դադարեցրինք մեր համագործակցությունը:

-Կամերային թատրոնում դերասանների հագուստները բավականին համարձակ են: Սա ինչ-որ չափով ազդե՞լ է Ձեր որոշման վրա:

-Ո՛չ, Գյումրու Դրամատիկական թատրոնում երեք անգամ ավելի համարձակ հագուստ եմ հագել: Թե՛ որպես դերասանուհի, թե՛ որպես մարդ որևէ զգեստ կրելու բարդույթ չունեմ:   

-Հիմա այլ թատրոնում խաղալու ցանկություն ունե՞ք:

-Անտերպրիզային ներկայացումներում խաղալու ոչ մի խելամիտ առաջարկ բաց չեմ թողնի, բայց թատրոնում հիմնական աշխատելու պլաններ այս պահին չունեմ: Թատրոնն ինձ համար այն տարածքն է, որը ոչնչի հետ չեմ փոխի, այնտեղ չլինելը իր վատ կողմերն ունի: Թատրոնում հարստանում է քո մասնագիտական գունապնակը ու այդ առումով ափսոսում եմ, որ այս պահին չունեմ այդ հնարավորությունը:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Երեխայիս ուղարկեցի դպրոց, դիմակ կրելու պատճառով ուժեղ սթրես է տանում, նրա մոտ առաջացել է սրտխառնոց, թուլություն ու շնչահեղձություն Ականջներիդ օղ արեք․ Աշոտյանը՝ իշխանություններին Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում Ով է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանը (լուսանկարներ) Պետությունն այսօր պետք է կանգնի ժողովրդի կողքին. Գագիկ Ծառուկյան Հրապարակվել է Ադլերում զբոսաշրջիկների տարօրինակ զվարճանքի տեսանյութը Ժիրինովսկին առաջարկել է 1 մլրդ դոլարով վաճառել Լենինի դին Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ. Վանեցյան Տավուշցի երեք կանայք՝ հաջողակ գործարարներ Ընկույզը սնո՞ւնդ է, թե՝ ոչ․ ոստիկանը քաղաքացուն տուգանել է դիմակ չկրելու համար Ով է աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ցուցակում 5-րդը Դանակահարությունը բացահայտվեց Ռուսաստանը ավիափոխադրումները վերականգնում է ԵԱՏՄ բոլոր անդամների հետ, բացի Հայաստանից Սրբապղծություն ու վանդալիզմ Արմավիրի մարզում. կոտրել են Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը Ուսուցիչը սխալ պատասխանի համար ծեծելով սպանել է աշակերտուհուն Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական Նիկոլ Փաշինյանը՝ դիմակներ չկրելու համար հավաքված տուգանքների մասին Ինչպես է հայկական ԱԹՍ֊ն խոցում զրահատեխնիկան. նախարարը տեսանյութ է հրապարակել «Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ
website by Sargssyan