Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել

Չինաստանում դատարանն անմեղ է ճանաչել երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի ճաղերի ետևում անցկացրած տղամարդուն, հայտնում է lenta.ru կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ Չժան Յույհուան անունով 53-ամյա տղամարդը բանտից ազատ է արձակվել օգոստոսի 4-ին, այն բանից հետո, երբ Ցզյանսի նահանգի Գերագույն դատարանը բավարար ապացույցների բացակայության հիմքով անմեղ է ճանաչել նրան։

Զեկույցի համաձայն՝  1993 թվականին Չժան Յույհուանին մեղադրանք էր առաջադրվել իր հարևան երկու տղա երեխայի սպանության համար։ Դատարանը տղամարդուն մահապատժի էր դատապարտել՝ պատժամիջոցի իրականացման երկու տարի հետաձգմամբ։

Շուտով Յույհուանը բողոքարկել էր վճիռը՝ հավաստելով, որ երեխաներին ինքը չի սպանել, իսկ հանցագործությունն իր վրա է վերցրել ոստիկանության կողմից տանջանքների ենթարկվելու պատճառով։ Արդյունքում դատարանը կրկնակի քննություն է նշանակել, սակայն այն միայն 2001 թվականին է կայացել, որի արդյունքում նախնական որոշումն անփոփոխ է մնացել, իսկ ավելի ուշ ներկայացված բողոքը՝ մերժվել։

Այս ամբողջ տարիների ընթացքում դատապարտյալի հարազատները չեն դադարել հայտարարել, որ նա անմեղ է։ Վերջիններս բոլոր հնարավոր դատարաններ և պետական մարմիններ նամակներ են ուղարկել, և միայն 2019 թվականի մարտին է Ցզյանսի նահանգի Գերագույն դատարանը վերսկսել գործի քննությունը։ 2020 թվականի օգոստոսի 4-ին տղամարդն ապացույցների բացակայության հիմքով արդարացվել է։

Այժմ Չժան Յույհուանը կարող է պետությունից իր կորցրած տարիների համար փոխհատուցում պահանջել։

Այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. մանրամասներ Սյունիքի մարզում բեռնատարի հրդեհից Նոր նախադեպ․ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության պահը Երեխայիս ուղարկեցի դպրոց, դիմակ կրելու պատճառով ուժեղ սթրես է տանում, նրա մոտ առաջացել է սրտխառնոց, թուլություն ու շնչահեղձություն Ականջներիդ օղ արեք․ Աշոտյանը՝ իշխանություններին Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում Ով է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանը (լուսանկարներ) Պետությունն այսօր պետք է կանգնի ժողովրդի կողքին. Գագիկ Ծառուկյան Հրապարակվել է Ադլերում զբոսաշրջիկների տարօրինակ զվարճանքի տեսանյութը Ժիրինովսկին առաջարկել է 1 մլրդ դոլարով վաճառել Լենինի դին Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ. Վանեցյան Տավուշցի երեք կանայք՝ հաջողակ գործարարներ Ընկույզը սնո՞ւնդ է, թե՝ ոչ․ ոստիկանը քաղաքացուն տուգանել է դիմակ չկրելու համար Ով է աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ցուցակում 5-րդը Դանակահարությունը բացահայտվեց Ռուսաստանը ավիափոխադրումները վերականգնում է ԵԱՏՄ բոլոր անդամների հետ, բացի Հայաստանից Սրբապղծություն ու վանդալիզմ Արմավիրի մարզում. կոտրել են Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը Ուսուցիչը սխալ պատասխանի համար ծեծելով սպանել է աշակերտուհուն Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական Նիկոլ Փաշինյանը՝ դիմակներ չկրելու համար հավաքված տուգանքների մասին Ինչպես է հայկական ԱԹՍ֊ն խոցում զրահատեխնիկան. նախարարը տեսանյութ է հրապարակել
website by Sargssyan