«Հայկական երեկո» համերգից առաջ միակ վախս այն էր, որ հանդիսատեսը կարող է չգալ. Ջուլիետ Գալստյան

Ինչպես հայտնի է Covid-19-ը հարվածեց ոչ միայն մարդկանց առողջությանը, այլև ողջ աշխարհի տնտեսությանը, մարդկությանը հասցնելով բարոյահոգեբանական ու ֆինանսական ծանր հարվածներ: Տուժեցին շատ ոլորտներ: Ծայրահեղ իրավիճակում հայտվեցին նաև մշակույթի շատ ոլորտներ, հատկապես խմբային՝ երաժշտարվեստը, թատերական արվեստը և այլն:

Թե ինչպե՞ս աշխարհը կդիմակայի մարդկության դեմ այս մարտահրավերին, ե՞րբ կհաղթահարի սկսված փորձությունը և անորոշությունները դեռ որքա՞ն կտևեն, դեռևս հայտնի չէ, սակայն, կան երկրներ, որոնք փորձում են ստեղծված իրավիճակին համահունչ լուծումներ գտնել և մշակութային ծրագրեր իրականացնել, ինչը թե՛ ուրախալի է, թե՛ ոգևորիչ:   

Օրերս Շվեյցարիայում անցկացվեց Puplinge Classique հեղինակավոր փառատոնը, որի շրջանակներում հուլիսի 28-ին տեղի ունեցավ «Հայկական երեկո» խորագրով համերգային ծրագիրը, որի ժամանակ հայ երաժիշտները կատարեցին հայ և այլազգի ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգային ծրագրի համակարգող Անի Գասպարյանը Orer.am-ին hայտնեց, որ փառատոնի շրջանակում՝ 2013 թվականից ի վեր, անցկացվում է նաև«Հայկական երեկո» համերգային նախագիծ, որը շատ պահանջված է տեղի հանդիսատեսի կողմից:

Այս տարի հնչեցին Կոմիտասի՝«Կանչե, կռունկ», «Շողերջան», «Երկինքն ամպել է», «Ծիրանի ծառ» ստեղծագործությունները, որոնք կատարել է աշխարհահռչակ մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը, դաշնակահար Վահան Մարտիրոսյանի նվագակցությամբ:

Համերգի ընթացքում հնչել են նաև հատվածներ Շտրաուսի, Դվորժակի,  Ռավելի և Բիզեի երկերից: Գրիգի սոնատը դաշնամուրի և ջութակի համար նվագել են ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը և դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, իսկ երեկոյի ավարտին հնչել են հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից:

Այս առիթով Orer.am-ը հնարավորություն ունեցավ մինչև համերգն ունեցած ապրումների և համերգից հետո տպավորությունների մասին զրուցել մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանի հետ:

-  Տիկին Գալստյան, Covid-ը կարծես խառնել է բոլորի ծրագրերը, սակայն հուլիսի 28-ին Շվեյցարիայում հայ երաժիշտների մասնակությամբ կայացած համերգը կարծես լույս սփռեց թե՛ հանդիսատեսի և թե՛ արտիստների հոգիներում:

-  Շատ դիպուկ և ճիշտ հարց եք բարձրացնում, քանի որ Covid-ը իսկապես հարված հասցրեց երաժիշտ-կատարողներին, թատրոնի դերասաններին, բալետի պարողներին, և առհասարակ բոլոր արտիստներին: Ե՛վ հոգեպես էր շատ ծանր, և՛ ֆինանսապես, որովհետև երբ օպերային դերերգի ես պատրաստվում կամ մենահամերգի, ամիսների աշխատանք ես կատարում:

Եվ, երբ վերջում հնարավոր չի լինում դուրս գալ բեմ և կատարած աշխատանքը ներկայացնել, հարվածը շատ մեծ է լինում: Իմ բախտն այնքանով բերեց, որ վերջին մենահամերգս տեղի ունեցավ փետրվարի 18-ին, որից ընդամենը մեկ շաբաթ հետո փակվեցին համերգային դահլիճները: Իմ շատ կոլեգաներ դեկտեմբեր ամսից մինչ օրս դեռ չեն կարողացել ելույթ ունենալ և չգիտեն՝ անգամ, սեպտեմբերից հետո ինչ են անելու: Այնպես որ հիմա ո՛չ միայն ստեղծագործական, այլև՝ ֆինանսական առումներով ևս շատերի համար շատ դժվար օրեր են: 

- Ձեր զգացողություններն ու ապրումները  համերգից առաջ ևդրանից հետո ինչպիսին էին: Կա՞ր արդյոք անհանգստություն:

- Ես երբեք բեմ բարձրանալու վախ չեմ ունենում: Մշտապես մեծ ուրախությամբ եմ սպասել և սպասում իմ ելույթներին, օպերային ներկայացումներին, բայց Շվեյցարիայում անցկացված Puplinge Classique հեղինակավոր փառատոնի շրջանակում «Հայկական երեկո» խորագրով համերգից առաջ միակ վախս այն էր, որ կարող է հանդիսատեսը չգալ համերգին: Մեծ համերգասրահներում հնարավոր է հանդիսատեսի միջև հեռավորություն պահպանել, իսկ ավելի փոքրդահլիճի պայմանները մտահոգիչ էին, բայց երբ տեսա, թե ինչքան հանդիսատես էր եկել, որ նույնիսկ բեմի հետևում երկու-երեք շարքով աթոռներ էին ավելացրել, որ կարողանան բոլորին տեղավորել՝ դա շատ մեծ ուրախություն էր ինձ համար:

- Ի՞նչպես ընթացավ համերգը և ինչպե՞ս հրաժեշտ տվեցիք նրանց:

- Անկեղծ ասած, մի փոքր անսովոր էր, դիմակով հանդիսատեսի հետ շփվելը: Այդ տեսարանն ավելի շատ հիվանդանոցի տպավորություն էր թողնում: Սկզբում մի փոքր նեղվում էի այդ պատկերից, բայց հետո անցավ, քանի որ մարդկանց աչքերը բաց էին և հանդիսատեսի հետ աչքերի միջոցով կոնտակտի հնարավորություն կար: Փառք Աստծո Covid-ի ժամանակ աչքերը կամ ականջները փակելու կարիք չկա ( ծիծաղում է - Ա.Գ.) … Պետք է ասեմ, որ շատ գեղեցիկ համերգ ստացվեց, շատ փառահեղ անցավ և ցնցող տպավորություն թողեց բոլորիս վրա: Մենք կարողացանք բիս նվագել և երգել՝ լեփ-լեցուն դահլիճում, ինչը այս օրերի համար անհավատալի էր թվում:  

Իսկ ի՞նչ կասեք փառատոնի մասին,  քանի որ,  եթե  չեմ սխալվում,  առաջին անգամ եք հանդես գալիս այս փառատոնի շրջանակներում:

- Այն բավական հայտնի փառատոն է, և մշտապես շատ բարձրակարգ երաժիշտներ են մասնակցում, ծրագրերը շատ հետաքրքիր են լինում: Անկեղծ ասած՝ մոտ երեք տարի է ցանկանում էի մասնակցել, բայց չէր ստացվում: Նախորդ երկու տարիներին համերգներով Նորվեգիայում էի, մի տարի Չեխիայում էի, և երբեք չէր հաջողվում հուլիսին Ժնևում լինել: Այս տարի ևս նախնական պայմանավորվածություն ունեի հուլիսին Նորվեգիայում երգելու, սակայն համերգը տեղի չունեցավ և, այնպես ստացվեց, որ այս անգամ հուլիսին Ժնևում էի: Եվ մեծ ուրախությամբ համաձայնեցի Վահան Մարտիրոսյանի հետ մասնակցել համերգին, քանի որ նրա հետ ելույթ ունենալն ինձ համար միշտ մեծ հաճույք է և՛ որպես դաշնակահար, և՛ որպես դիրիժոր:

Ինչ վերաբերում է համերգին, այն շատ լավ էր կազմակերպված: Ներկա էին Հայաստանի դեսպանն իր ընտանիքով, հայեր, շվեյցարացիներ, ֆրանսիացիներ: Ներկայացրեցինք հայկական, ֆրանսիական, գերմանական երաժշտություն: Բոլորը շատ հուզված էին Կոմիտասի ստեղծագործությունները կատարեու ժամանակ: Ես ինչքան էլ Կոմիտասի գործեր եմ կատարել, տեսել եմ, որ օտարազգի հանդիսատեսը մեծ հուզմունքով է այն լսում: Եվ հետաքրքիրն այն է, որ առանց երգի բառերը հասկանալու, սկսում են արտասվել: Դա հանդիսատեսի կողմից ինձ փոխանցվող ամենամեծ նվերն է: Այնպես որ, սա իմ առաջին ելույթն էր փառատոնի շրջանակներում և ես շատ ուրախ եմ, որ կարողացանք համագործակցել:  

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել շատ լավ կազմակերված և գեղեցիկ համերգի համար, որն անցկացվեց Covid-ով պայմանավորված այս դժվարին ժամանակամիջոցին: Շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչներին և Անի Գասպարյանին, որը շատ-շատ մեծ աշխատանք է կատարում այդ փառատոնի շրջանակներում հայ երաժիշտներին և հայկական երաժշտությունը ներկայացնելու հնարավորություն ստեղծելու համար: Եթե հաջորդ տարի Ժնևում լինեմ, կրկին մեծ սիրով կմասնակցեմ այս փառատոնին:

Հ.Գ.

Նշենք նաև, որ աշխարհահռչակ երգչուհի, մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը Ժնևի կոնսերվատորիայում ամբիոնի վարիչ է և դասավանդում է: Covid-յան երեք ամիսների ընթացքում ստիպված է եղել առավոտյան 10-ից մինչև երեկոյան 7-ը առցանց վարել դասերը, որպեսզի ուսանողները կարողանան ավարտել ուսումնական տարին: Ու թեև նրա ուսանողները այդ եղանակով դասերից ևս կարողացել են բավականին առաջընթաց արձանագրել, բայց, այդուամենայնիվ, հեռավար դասավանդման ընթացքը երգչուհու համար խիստ տանջալի է եղել, քանի որ, իր խոսքով՝ դասասենյակում դասավանդելու հաճույքը բոլորովին այլ է:

«Նախկինում դասասենյակում դասավանդելու հաճույքը չէր ընկալվում, բայց հիմա, կարծես նախկինը կրկնակի գնահատանքի է արժանի և այս ամենից հետո մարդկանց դեմքին նայելը դարձել է մեծագույն հաճույք ինձ համար: Կենդանի շփման կարևորությունը կրկին ընդգծվեց, քանի որ մի անսովոր քաղցր պահ կա դրա մեջ: Եվ, եթե նախկինում նորմալ էր, որ, օրիակ, հանդիսատեսը պետք է տոմս գնի և գա համերգի, հիմա նոր ապրումներ են ի հայտ եկել: Մտավախություն կա՝ արդյո՞ք հանդիսատեսը կգա, ինչը, անկեղծ ասած՝ բավական անսովոր ապրումներ է երաժշտի համար…» ,- զրույցի վերջում անկեղծացավ երգչուհին:

 

 Արմինե Գրիգորյան

Ադրբեջանական ուժերի հրամանատարական կազմի հերթական լեշերը /լուսանկարներ/ Ինչ իրավիճակ է սահմանին հիմա Ամենաթարմ տեղեկությունները՝ ռազմաճակատից. Ինչպես է անցել գիշեր «Ժողովուրդ». Ադրբեջանը պետք է ինչ-որ բան կորցնի, որ հասկանա, որ եթե նորից հարձակվի, ավելին կկորցնի․ Վ․ Եվսեև Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն Փաշինյանը գերագույն հրամանատարը չէ, քանի որ փաստացի պատերազմ չի հայտարարված. «Հրապարակ» Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ փրկվում են մահվան ճիրաններից. Շուշան Ստեփանյան Ադրբեջանական վերջին ֆեյք լուրերը վերաբերում են գեներալ Արշավիր Ղարամյանին ու Տիգրան Աբրահամյանին Պուտինը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Միայն պատերազմական հարցեր. «Հրապարակ» Քննարկում են իրավիճակը, փորձում գնահատել, թե ինչ զարգացումներ են սպասվում Արցախում. «Հրապարակ» Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու. միասին մենք հզոր ենք. Արթուր Աբրահամ (տեսանյութ) Զոհված Լևոն Սևոյանը Վարդենիս քաղաքից էր Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Հայտնի են 23 զոհված զինծառայողների անունները Ունենք հայրենակից, ով նռնակներով նետվել է թշնամու խրամատ ու ոչնչացրել նրանց՝ պայթեցնելով ինքն իրեն. Արայիկ Հարությունյան Ունենք 18-ամյա երիտասարդ, ով խոցել է հակառակորդի 9-ը զրահատեխնիկա ու շարունակում է իր ծառայությունը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ նրանց մեջ կամավորական կա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևոր հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել
Ամուսինս, այո, Արցախում է․ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․ Սիրուշո «Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ»․ Սերժ ... Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով քույրերին նախքան պլաստիկ վիրահատությունները Ո՞վ է Ազատության արձանի բնորդուհին. դեմք, որը ոչ բոլորին է հայտնի Ուղիղ եթերների ժամանակ տեղի ունեցած ամենասկանդալային ու զավեշտալի դեպքերը Որ հիվանդություններն են սրվում կորոնավիրուսից բուժվելուց հետո Իրականություն, թե՞ պատրանք. այսպիսի տորթեր դուք հաստատ դեռ չեք տեսել Շուշաննա Թովմասյանը բալիկի ծննդին ընդառաջ մեկնել է ԱՄՆ Նորապսակ Արուս Տիգրանյանը ցույց է տվել իր ռոմանտիկ նախաճաշն ամուսնու հետ Միհրան Հարությունյանը և Մակտինա Բեբիան բաժանվել են
website by Sargssyan