Սերժ Սարգսյանն ի՞նչ ուղերձ է հղում հանրությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկարատև լռությունից հետո կարճ տեսաուղերձների միջոցով անդրադարձավ Ապրիլյան պատերազմի հետ կապված գլխավոր հարցերին։ Իհարկե, սրանով հարցը չի փակվում, քանի որ երրորդ նախագահը խոստացել է արտակարգ դրության ավարտից հետո ասուլիս է հրավիրելու և պատասխանելու է Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հանրությանը հուզող բոլոր հարցերին։

Ինքնին երրորդ նախագահի գրասենյակի կողմից տարածված տեսանյութերում Ս․Սարգսյանի հայտարարությունները մի շարք իրողությունների մասին են վկայում։ Նախ որ երրորդ նախագահը բավականին ասելիք ունի հանրությանը։ Իսկ եթե ասելիք կա, ապա դա նշանակում է, որ կան բազմաթիվ դրվագներ, որոնց մասին հանրությունը չգիտի, կամ գիտի այնպես, ինչպես որ իրենց փորձել են հրամցնել որոշ շրջանակներ։

Ճիշտ է՝ տեսանյութերի կիջոցով հանրությանը դիմելու հանգամանքը շատերի կողմից որակվեց, թե իբր Սարգսյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն, սակայն երրորդ նախագահը երբեք էլ դուրս չի եկել ակտիվ քաղաքականությունից։ Իշխանափոխությունից հետո վերջինս մի քանի անգամ նշել է, որ երբ ժամանակը գա, ինքը կպատասխանի հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին։

Եվ այս առումով պատահական չէր, որ հանրության հետ երկխոսելու առաջին թեման վերաբերում էր Ապրիլյան պատերազմին։ Մեծ հաշվով քաղաքացիների շրջանում Ապրիլյան պատերազմի մասով թյուրըմբռնում կա։ Եվ ժամանակի ընթացքում մարդկանց մոտ այնպիսի տպավորություն էր ձևավորվել, թե իբր Ապրիլյան պատերազմում Հայաստանը պարտություն է կրել, և այս թեման անընդհատ որոշ քաղաքական շրջանակների կողմից շահարկվում էր։

Իսկ սրա տրամաբանական շարունակությունը եղավ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որը տևական ժամանակ աշխատանքներ է տանում պարզելու, թե պատերազմի ժամանակ ինչ թերացումներ է ունեցել հայկական կողմը։

Իսկ սրա տրամաբանական շարունակությունը եղավ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որը տևական ժամանակ աշխատանքներ է տանում պարզելու, թե պատերազմի ժամանակ ինչ թերացումներ է ունեցել հայկական կողմը։

Եվ բազմաթիվ պաշտոնյաներ ու բարձրաստիճան զինվորականներ հրավիրվեցին հանձնաժողով։ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ նույնպես ներկայացավ հանձնաժողովի նիստին և պատասխանեց հանձնաժողովականներին հետաքրքրող հարցերին՝ ըստ էության ներկայացնելով, որ թաքցնելու ոչինչ չունի։

Իսկ ահա որոշ ժամանակ անց երրորդ նախագահն արդեն պարզաբանումներ է ներկայացնում հանրությանը։ Սրանով Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ Ապրիլյան պատերազմը հաղթանակ է եղել հայկական կողմի համար։

Չնայած որ հայկական կողմից հնարավոր չի եղել խուսափել զոհերից, այնուամենայնիվ, երրորդ նախագահը ցանկանում է, որ հասարակությունը հստակորեն հասկանա, թե հակառակորդի կորուստները անհամեմատ մեծ են եղել։ Եվ այս առումով հետաքրքրական էր նաև երրորդ նախագահի այն շեշտադրումը, որ իր համար առաջնային է եղել զինվորների կյանքը, դրա համար էլ ռազկան գործողությունները շարունակելու հրաման չի տվել։

Ըստ էության, հակառակորդի հիմնական պլանները ձախողվել են, և Սարգսյանի տեսաուղերձում կար մի ուշագրավ դրվագ, որ Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը դիվանագիտական դաշտում հայտնվել է ոչ շահեկան վիճակում։ Իսկ բանակցային հարթակում առաջնային է դարձել Վիեննայի և Սանկտ Պետորբուրգի պայմանավորվածությունների իրականացման հարցը, որի համաձայն պետք է սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակվեին։

Եվ դրանով է պայմանավորված, որ Ալիևը խոստովանել է, որ իր վրա միջազգային ճնշում կա, սակայն հարցը նրանում է, որ նախագահ Սարգսյանը հստակ ընդգծում է, որ Ապրիլյան պատերազմի արդյունքում դիվանագիտական հարթության վրա ունեցած ձեռքբերումները ներկայիս իշխանությունները չեն կարողացել պահպանել։ Ուստի հենց ներկայիս իշխանությունները պետք է հանրությանը պարզաբանեն, թե ինչո՞ւ չեն կարողացել բանակցային գործընթացում ձեռք բերված առավելությունը տանել մինչև վերջ։

 

Արթուր Կարապետյան
Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ փրկվում են մահվան ճիրաններից. Շուշան Ստեփանյան Ադրբեջանական վերջին ֆեյք լուրերը վերաբերում են գեներալ Արշավիր Ղարամյանին ու Տիգրան Աբրահամյանին Պուտինը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Միայն պատերազմական հարցեր. «Հրապարակ» Քննարկում են իրավիճակը, փորձում գնահատել, թե ինչ զարգացումներ են սպասվում Արցախում. «Հրապարակ» Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու. միասին մենք հզոր ենք. Արթուր Աբրահամ (տեսանյութ) Զոհված Լևոն Սևոյանը Վարդենիս քաղաքից էր Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Հայտնի են 23 զոհված զինծառայողների անունները Ունենք հայրենակից, ով նռնակներով նետվել է թշնամու խրամատ ու ոչնչացրել նրանց՝ պայթեցնելով ինքն իրեն. Արայիկ Հարությունյան Ունենք 18-ամյա երիտասարդ, ով խոցել է հակառակորդի 9-ը զրահատեխնիկա ու շարունակում է իր ծառայությունը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ նրանց մեջ կամավորական կա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևոր հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է սպանված քաղաքացիական անձանց տվյալները Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է, թե ինչպես են իրեն խաբեությամբ բերել հայերի դեմ կռվելու «Գևորգը մահացած հորեղբոր անունն էր կրում, սիրված էր բոլորի կողմից». Ծովազարդում սգում են Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է ադրբեջանական զոհերի մասին Ամուսինս, այո, Արցախում է․ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․ Սիրուշո
Ամուսինս, այո, Արցախում է․ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․ Սիրուշո «Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ»․ Սերժ ... Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով քույրերին նախքան պլաստիկ վիրահատությունները Ո՞վ է Ազատության արձանի բնորդուհին. դեմք, որը ոչ բոլորին է հայտնի Ուղիղ եթերների ժամանակ տեղի ունեցած ամենասկանդալային ու զավեշտալի դեպքերը Որ հիվանդություններն են սրվում կորոնավիրուսից բուժվելուց հետո Իրականություն, թե՞ պատրանք. այսպիսի տորթեր դուք հաստատ դեռ չեք տեսել Շուշաննա Թովմասյանը բալիկի ծննդին ընդառաջ մեկնել է ԱՄՆ Նորապսակ Արուս Տիգրանյանը ցույց է տվել իր ռոմանտիկ նախաճաշն ամուսնու հետ Միհրան Հարությունյանը և Մակտինա Բեբիան բաժանվել են
website by Sargssyan