Տարակուսանքը մեծ էր, ի՞նչ է կատարվում. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սփյուռքի ԱՄՆ քաղաքացի հանդիսացող հանձնակատարի Հայաստանը արաբներով և ասորիներով բնակեցնելու մասին հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց։

Տարակուսանքը մեծ էր, ի՞նչ է կատարվում, ինչու՞ մեծ հայրենադարձության ծրագրեր կազմող ԱՄՆ քաղաքացին հանկարծ որոշեց, որ Հայաստանը պետք է հայրենիք դառնա արաբների ու ասորիների համար։

Այս խիստ վտանգավոր հայտարարության բացատրությունը շատ պարզ է. Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են, սա եզակի դեպք է ամբողջ աշխարհում և Հայաստանը երևի միակ պետությունն է, որտեղ զանգվածային միգրացիոն հոսքեր չեն արձանագրվել վերջին 30 տարվա ընթացքում, ինչը մեծ խնդիր է գլոբալիստների համար և խիստ անհանգստություն է պատճառում ինչպես վերջացած գլոբալիստ հեղափոխականներին, այնպես էլ նրանց տերերին ու պատվիրատուներին։

Հայաստանը պետք է ունենա զանգվածային ներգաղթ և ցանկալի է, որ այդ ներգաղթը լինի ասիական երկրներից, ավելի ճիշտ այդ երկրների մահմեդական համայնքներից, որոնց մշտական բնակությունը Հայաստանում ստեղծելու է բարենպաստ միջավայր՝ միջէթնիկ և միջկրոնական հակասություններ գեներացնելու ու ներքին կոնֆլիկտոգեն իրավիճակներ ստեղծելու միջոցով արտաքին կառավարման և ներգործության արդյունավետ համակարգ կառուցելու համար։

Եթե հիշում եք, գունավոր հեղափոխությունից հետո Երևանի փողոցներում հայտնվեցին տարօրինակ արտաքինով և անհասկանալի լեզվով խոսացող մարդկանց խմբեր, որոնց թիվը հասնում է 50 հազարի։ Շատերը զարմացել էին, թե ո՞րտեղից նրանք հայտնվեցին, ինչպես կարողացան այդքան կարճ ժամանակում այդպես կազմակերպված ձևով գալ Հայաստան։ Մենք նրանց պայմանական անվանում էինք «հնդիկներ», սակայն նրանք Հնդկաստանից չէին, այլ եկել էին տարբեր մահմեդական երկրներից, ներառյալ Հայաստանը մինչ այժմ չճանաչած Պակիստանից, որն այսօր Թուրքիայի ամենասերտ դաշնակիցն է։

Կառավարելի ներգաղթը տալիս է զարգացման լայն հնարավորություններ, սակայն դա հնարավոր է իրականացնել միայն արդյունավետ աշխատող անվտանգության ծառայությունների, խորությամբ մշակված ռազմավարության և պատասխանատու իշխանության պարագայում։

Մյուս բոլոր դեպքերում քաոսային բնույթ կրող ներգաղթը հանդիսանում է ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք և մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից ահաբեկչական ու դիվերսիոն գործողություններով։

 

Իսկ Սփյուռքի հանձնակատարը և նրան սպասարկող ու օժանդակող օտարերկրյա գործակալական ցանցը իրենց առաքելության ավարտին մեկ ուղղության ավիատոսմով կլքեն Հայաստանը դեպի իրենց իրական հայրենիք, կամ քաղաքական ապաստան կստանան կոնկրետ պետություններում՝ մեզ թողելով իրենց ստեղծած մղձավանջից դուրս գալու ամբողջ ծանրությունն ու հետևանքների ծանր բեռը։

Մշակույթի հայ գործիչների նախընտրած ռուս հեղինակների գրքերը համալրել են մարզային գրադարանները (տեսանյութ) Տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է Էրդողանը որոշել է գազով շանտաժի ենթարկել Ռուսաստանին Տեսանյութ Արմավիրի մարզի 13 տներում առաջացած հրդեհից Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանու մեջ հայտնաբերվել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր հարուցվել է քրգործ. ՊԵԿ Ոստիկանը հեծանիվով անցել է ցուցարարի գլխի վրայով (տեսանյութ) Իսպանիայում ռեժիսորին դիմակ չկրելու պատճառով վռնդել են սեփական ֆիլմի պրեմիերայից Թուրքիայում քրդամետ կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել «Արևմուտքի կարիքը չունենք». Լուկաշենկոն՝ Բելառուս-ՌԴ համագործակցության մասին Թուրքիայում նախկին հայտնի ֆուտբոլիստի կինը 1 միլիոն դոլար է առաջարկել մարդասպանին` ամուսնու սպանության համար Սերբիայում ՄիԳ-21 կործանիչն ընկել է տան բակում (լուսանկարներ, տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին 18 մլն դոլար. Էսկոբարի եղբորորդին թմրաբարոնի տան պատի մեջ թղթադրամներով լի պայուսակ է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ) Արդուկ, ճաշ, կարուձև. Իսպանիայի դպրոցներից մեկում տղաներին սովորեցնում են՝ ինչպես տնային գործեր անել (լուսանկարներ) Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվել Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում 7-ամյա տղային (տեսանյութ) «Իմ քայլի» հերթական պատգամավորը մանդատը վայր դրեց ID.4. Volkswagen-ը ցուցադրել է իր առաջին էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ) Տարիներ շարունակ տարբեր ապահովագրական ընկերություններ անօրինական ուղիներով հայթայթում են անձնական հեռախոսահամարս .. Փաշինյանն Արմեն Փամբուխչյանին պաշտոն է տվել
website by Sargssyan