Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, յութուբի իր ալիքում նոր վլոգ է տեղադրել, որտեղ ներկայացնում է, թե ինչպես է անցկացրել իր ծննդյան օրը բնության գրկում։ Տեսանյութում Փաշինյանի երեք դուստրերն են, կինը և վերջերս զորացրված որդին։ Նրանք փոքրիկ մի լճակի ափին, որտեղից, ինչպես նշում է Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, երևում է Արագած լեռը, վրաններ են կապել, խորոված արել ու գիշերը անցկացրել այդտեղ՝ ընտանեկան միջավայրում նշելով Շուշանի 13-րդ տարեդարձը։ 

Տեսանյութում երևում է սև Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան, որը սպասարկում է Փաշինյանի երեխաներին։ Մամուլում գրվեց, որ սա գնվել է հատուկ վարչապետի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար, թեպետ հետո ասացին, որ ավելի վաղ էր գրվել, մինչ իրենց՝ իշխանության գալը։ Ինչևէ։ Ավտոմեքենան մինչև վերջերս կրում էր 130 UU 01 պետհամարանիշ, որը Պետական պահպանության ծառայության համարանիշ է։ Այս տեսանյութում, սակայն, երևում է, որ մեքենայի պետհամարանիշը փոխված է՝ սովորական, աչքի չընկնող, թվերի խառը համադրությամբ համարներ են դրված՝ 35 DV 933: Սրանք, ամենայն հավանականությամբ, օպերատիվ համարներ են, այսպիսի համարանիշները հասանելի են հիմնականում ուժային կառույցների աշխատակիցների համար, որպեսզի քողարկվեն, հեշտ ճանաչելի չլինեն իրենց համարներով ու կարողանան ազատ օպերատիվ ծառայություն իրականացնել։ Այսպիսի համարանիշները նաև «չեն նկարվում», այսինքն՝ այսպիսի համարներով մեքենան, երբ խախտում է կատարում, դրանք չեն ֆիքսվում և տուգանք չի ուղարկվում մեքնայի սեփականատիրոջ հասցեով։ Գրեթե վստահ ենք, որ Փաշինյանի երեխաներին սպասարկող մեքենայի վրա ևս «օպերատիվ» համարանիշ է փակցված։ Ի դեպ, X-Trail-ի բամպերի ներքևի հատվածում երևում են նաև ՊՊԾ-ի փակցրած առկայծող փարոսիկները, որոնք հարկ եղած դեպքում միացվում ու ճանապարհ են բացում տիրոջ համար։

Թե ինչու են Փաշինյանները որոշել փոխել իրենց սպասարկող հայտնի X-Trail-ի համարները, դժվար է  ասել, սակայն կարելի է կռահել՝ քողարկվելու, ճանաչելի չլինելու համար, որպեսզի փողոցում այս մեքենան չկարողանան հեշտությամբ ֆիքսել, ըստ այդմ՝ իմանալ, թե ուր են գնում, որտեղ են լինում Փաշինյանի ընտանիքի անդամները։ Չի բացառվում, որ քողարկվելուց զատ՝ նաև խախտումներից ու տուգանքներից ապահովագրվելու նպատակ էլ է ունեցել պետհամարանիշը փոխելը։ Նաև, հարկ եղած դեպքում, այն կարելի է նաև որպես պոպուլիստական քայլ ներկայացնել հանրությանը, որ վարչապետի դստեր մեքենան ոչ թե «գոլդ» կամ ծառայողական համարանիշով է, այլ հասարակ, շարքային քաղաքացու համարներով։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

«ՊՍԺ»-ն արտագնա խաղում հաղթանակ տարավ «Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց, բան չունե՞ք ասելու». Արփինե Հովհաննիսյան «Բարսելոնան» Գամպերի գավաթակիր Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը Հայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը Սննդային թունավորման դեպքեր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին․ Աշոտյան Լավ կլիներ, որ առողջապահության նախարարության ղեկավարությունը նման օպերատիվությամբ պայքարեր կորոնավիորւսի դեմ՝ սապոնը ձեռքին Նիկոլի դռանը հերթ կանգնելու փոխարեն Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes Vario և Mercedes C 240 մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկն ու իր երկու ուղևորները հոսպիտալացվել են Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդներին Իրաքցի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական ծառայության առաջնորդներից մեկին «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածը 32 տարեկան էր Բանակցել ենք գործարանների հետ, բանջարեղենն ամբողջ ծավալով կմթերվի․ Էկոնոմիկայի նախարարություն Հեղափոխական իշխանությունից շուտով մնալու են միայն աքսեսուարները. Վլադիմիր Մարտիրոսյան Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակման հիմնական միջոցը Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ Վրաստանը Ինդոնեզիա է արտահանել տեղական արտադրության զրահամեքենաներ Սևիլյան մերժել է Սիթիի՝ Կունդեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը
website by Sargssyan