1,5 մլրդ դոլար` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 մլն չափաբաժնի համար. ԱՄՆ-ն պայմանագիր է կնքել Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ

Միացյալ Նահանգները համաձայնագիր է կնքել Moderna Inc. (MRNA.O) դեղագործական ընկերության հետ, որպեսզի մոտ 1,5 մլրդ դոլարով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 մլն չափաբաժին գնի:

Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին շաբաթներին ԱՄՆ-ն նմանատիպ պայմանագրեր է կնքել տարբեր դեղագործական ընկերությունների (JNJ.N, AZN.L, PFIZ.NS, BioNTech SE, SASY.PA, GlaxoSmithKline Plc) հետ, որպեսզի պատվաստանյութի հարյուր միլիոնավոր չափաբաժիններ գնի ու մինչև տարեվերջ պատվաստի բնակչությանը: Այս համաձայնագրերն ԱՄՆ-ի համար կապահովեն պատվաստանյութի ավելի քան կես միլիարդ չափաբաժին:

Ինչ վերաբերում է հայազգի Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի մեկ չափաբաժնի գնին, ապա այն կկազմի մոտ 30,50 դոլար (ենթադրում է պատվաստանյութի երկու ներարկում):

Աղբյուրը մանրամասնում է, որ Moderna-ի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թեկնածուն՝ mRNA-1273-ը, այն սակավաթիվ դեղամիջոցներից է, որն արդեն գտնվում է  փորձարկումների վերջնական փուլում: Ըստ ընկերության՝ փորձարկումները կավարտվեն սեպտեմբերին:

Հայտնի է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի վաղ Moderna-ին տվել էր մոտ մեկ միլիարդ դոլար պատվաստանյութի ուղղությամբ աշխատանքների կատարման համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախօրեին կառավարության անդամների հետ խորհրդակցության նիստը բացելով, հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին:

«Որքանով ինձ է հայտնի` այսօր առավոտյան աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ: Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր ստուգումները»,-ասել է ՌԴ նախագահը:

Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանում գրանցված պատվաստանյութի զանգվածային արտադրությունը պետք է սկսել մոտ ժամանակներս, միևնույն ժամանակ պատվաստումները լինելու են կամավոր սկզբունքով:

«Ժողովուրդ». Ադրբեջանը պետք է ինչ-որ բան կորցնի, որ հասկանա, որ եթե նորից հարձակվի, ավելին կկորցնի․ Վ․ Եվսեև Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն Փաշինյանը գերագույն հրամանատարը չէ, քանի որ փաստացի պատերազմ չի հայտարարված. «Հրապարակ» Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ փրկվում են մահվան ճիրաններից. Շուշան Ստեփանյան Ադրբեջանական վերջին ֆեյք լուրերը վերաբերում են գեներալ Արշավիր Ղարամյանին ու Տիգրան Աբրահամյանին Պուտինը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Միայն պատերազմական հարցեր. «Հրապարակ» Քննարկում են իրավիճակը, փորձում գնահատել, թե ինչ զարգացումներ են սպասվում Արցախում. «Հրապարակ» Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու. միասին մենք հզոր ենք. Արթուր Աբրահամ (տեսանյութ) Զոհված Լևոն Սևոյանը Վարդենիս քաղաքից էր Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Հայտնի են 23 զոհված զինծառայողների անունները Ունենք հայրենակից, ով նռնակներով նետվել է թշնամու խրամատ ու ոչնչացրել նրանց՝ պայթեցնելով ինքն իրեն. Արայիկ Հարությունյան Ունենք 18-ամյա երիտասարդ, ով խոցել է հակառակորդի 9-ը զրահատեխնիկա ու շարունակում է իր ծառայությունը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ նրանց մեջ կամավորական կա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևոր հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է սպանված քաղաքացիական անձանց տվյալները Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է, թե ինչպես են իրեն խաբեությամբ բերել հայերի դեմ կռվելու
Ամուսինս, այո, Արցախում է․ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․ Սիրուշո «Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ»․ Սերժ ... Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով քույրերին նախքան պլաստիկ վիրահատությունները Ո՞վ է Ազատության արձանի բնորդուհին. դեմք, որը ոչ բոլորին է հայտնի Ուղիղ եթերների ժամանակ տեղի ունեցած ամենասկանդալային ու զավեշտալի դեպքերը Որ հիվանդություններն են սրվում կորոնավիրուսից բուժվելուց հետո Իրականություն, թե՞ պատրանք. այսպիսի տորթեր դուք հաստատ դեռ չեք տեսել Շուշաննա Թովմասյանը բալիկի ծննդին ընդառաջ մեկնել է ԱՄՆ Նորապսակ Արուս Տիգրանյանը ցույց է տվել իր ռոմանտիկ նախաճաշն ամուսնու հետ Միհրան Հարությունյանը և Մակտինա Բեբիան բաժանվել են
website by Sargssyan