Միտինգները կթույլատրվեն,երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. Ավինյան

Արտակարգ դրության երկարաձգման հարցով հրավիրված ԱԺ հատուկ նիստում, ներկայացնելով, այդ մասին այսօր կառավարության ընդունած որոշումը, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ այսօր արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ։

Ավինյանը նշեց, որ կորոնավիրուսի տարածվածության պաշտոնական վիճակագրությունը լավատեսական կանխատեսումների հույս է տալիս։

Դրանից ելնելով` ՀՀ կառավարությունը, թեև երկարաձգում է մարտի 16-ից ՀՀ–ում գործող արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով, բայց միաժամանակ որոշ մեղմացումներ է սահմանում։ Այսպես, ըստ Ավինյանի, կառավարությունը որոշել է վերացնել մշակույթի ոլորտում սահմանված որոշ արգելքներ։ Օրինակ` թատերական ու համերգային միջոցառումներն այսուհետ կարող են անցկացվել, բայց միայն բացօթյա տարածքներում։

Ռեստորանային երգիչներին ևս իրավունք կտրվի աշխատել, բայց միայն ռեստորանների բացօթյա տարածքներում։

Փոխվարչապետը նշեց նաև, որ վերացնելով օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար արդեն 6 ամիս սահմանված արգելքը` կառավարությունը հույս ունի, որ դա լրացուցիչ ուղևորահոսքերի խթան կհանդիսանա, ինչն էլ իր հերթին կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը։

«Անկախ նրանից` օդային ուղևորափոխադրումները կվերսկսվեն, թե կիրականացվեն չարտերային չվերթեր, նախատեսվում է սահմանել ժամանող ուղևորահոսքի որոշակի սահմանաչափ»,– ասաց Ավինյանը` հավելելով, որ օրական ուղևորահոսքի սահմանաչափը կսահմանվի ուղևորափոխադրող ընկերությունների հետ այս պահին ընթացող բանակցությունների արդյունքում։

Փոխվարչապետը հայտնեց նաև, որ օգոստոսի առաջին տասնօրյակում «Զվարթնոց» օդանավակայանի օրական ուղևորահոսքը կազմել է 450 մարդ, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանինը` 500։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

«ՊՍԺ»-ն արտագնա խաղում հաղթանակ տարավ «Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց, բան չունե՞ք ասելու». Արփինե Հովհաննիսյան «Բարսելոնան» Գամպերի գավաթակիր Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը Հայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը Սննդային թունավորման դեպքեր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին․ Աշոտյան Լավ կլիներ, որ առողջապահության նախարարության ղեկավարությունը նման օպերատիվությամբ պայքարեր կորոնավիորւսի դեմ՝ սապոնը ձեռքին Նիկոլի դռանը հերթ կանգնելու փոխարեն Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes Vario և Mercedes C 240 մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկն ու իր երկու ուղևորները հոսպիտալացվել են Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդներին Իրաքցի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական ծառայության առաջնորդներից մեկին «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածը 32 տարեկան էր Բանակցել ենք գործարանների հետ, բանջարեղենն ամբողջ ծավալով կմթերվի․ Էկոնոմիկայի նախարարություն Հեղափոխական իշխանությունից շուտով մնալու են միայն աքսեսուարները. Վլադիմիր Մարտիրոսյան Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակման հիմնական միջոցը Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ Վրաստանը Ինդոնեզիա է արտահանել տեղական արտադրության զրահամեքենաներ Սևիլյան մերժել է Սիթիի՝ Կունդեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը
website by Sargssyan